Սուրբ Ծննդյան եկեղեցի (Եկատերինբուրգ)
Սուրբ Ծննդյան եկեղեցի | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | ուղղափառ տաճար |
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Եկատերինբուրգ |
Դավանանք | ուղղափառություն |
Թեմ | Եկատերինբուրգի եպիսկոպոսություն |
Հիմնական ամսաթվերը | 1996 |
Անվանված | Սուրբ Ծնունդ |
Ճարտարապետական ոճ | ռուսական ոճ |
Հիմնադրված | 1996 |
Շինանյութ | աղյուս |
Church of the Nativity, Yekaterinburg Վիքիպահեստում | |
pravuralmash.ru |
Սուրբ Ծննդյան եկեղեցի (Քրիստոսի ծննդյան եկեղեցի) (ռուս.՝ Церковь Рождества Христова), ուղղափառ եկեղեցի Եկատերինբուրգում։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո Ռուս ուղղափառ եկեղեցու կառուցած առաջին վանքը Եկատերինբուրգում։ Գտնվում է Մեքենաշինարարների փողոցում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տաճարի հիմնարկեքը տեղի է ունեցել 1996 թվականի սեպտեմբերի 30-ին։ Շինարարությունը իրականացվել է արագ տեմպերով, նրա բացումը կատարվեց 1999 թվականի հունվարի 7-ին Սուրբ ծննդյան տոնին։
2000 թվականի սեպտեմբերի 19-ին քրիստոնեության 2000-ամյակի կապակցությամբ տաճարի մուտքի մոտ տեղադրվեց Միքայել Հրեշտակապետի 2,5 մետր բարձրությամբ 2 տոննայից ավել քաշով բրոնզաձույլ արձանը։ Հուշարձանի ձուլումը իրականացվել է Ուրալմաշում։ Սեպտեմբերի 23-ին հուշարձանը օծվեց պատրիարք Ալեքսի II-ի կողմից[1]։
Ներկայումս Քրիստոսի Ծննդյան ծուխը Եկատերինբուրգի և Վերխոտուրսկի թեմի խոշորագույններից մեկն է։ Նա հոգ է տանում Օրջոնիկիձեի շրջանի հաշմանդամների և տարեցների գիշերօթիկ տան, հաշմանդամ երեխաների «Պելիկան» վերականգնողական կենտրոնի, «Գնեզդիշկո» մանկատան, Ուրալմաշի հիվանդանոցների, դպրոցների, ուսումնարանների, զինվորական զորամասերի մասին։ Դրանից հետո ծխի կողմից կառուցվեց Սուրբ Երրորդության եկեղեցին Շարտաշի Արևելյան գերեզմանատանը, ի պատիվ Պետերբուրգյան Սուրբ Երանելի Քսենիայի, Մոսկովյան Սուրբ Մատրոնայի եկեղեցին, Սուրբ Սերգեյ Ռոդոնեժսկու և Սուրբ նահատակ Ելիզավետայի եկեղեցին[2]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Начался первый визит Алексия II на Урал». Արխիվացված է օրիգինալից 2003 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 8-ին.
- ↑ «Православная Газета. 13 апреля от Уралмаша до Шарташа пройдет Крестный ход с мироточивой иконой». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 8-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք Արխիվացված 2018-06-05 Wayback Machine
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սուրբ Ծննդյան եկեղեցի (Եկատերինբուրգ) կատեգորիայում։ |