Սուրբ Խաչ եկեղեցի (Մեծ Արագյալ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Խաչ եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրՎրաստան Վրաստան
ՏեղագրությունՄեծ Առաքել
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
Հիմնական ամսաթվերը19-րդ դար
Հիմնադրված19-րդ դար
Քարտեզ
Քարտեզ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Խաչ եկեղեցի (այլ կիրառումներ)

Սուրբ Խաչ Եկեղեցի[1], Հայ Առաքելական եկեղեցի, գտնվում է Վրաստանի Սամցխե-Ջավախեթի մարզի Նինոծմինդայի մունիցիպալիտետի Մեծ Արագյալ գյուղում, կառուցվեծ է 19-րդ դարում։

Մեծ Արագյալ գյուղի Սուրբ Խաչ Եկեղեցին հիմնադրվել է 1830-ական թվականներին։

Այս եկեղեցու մասին կան հիշատակումններ Վրաստանի հայոց թեմի և Իմերեթի թեմի արխիվներում, իսկ եկեղեցու ծխականների թիվը եղել է 149 հոգի։

Ի սկզբանե եկեղեցին եղել է փայտաշեն, որի մասին ասվում է վերոնշյալ արխիվներում։ Հետագայում եկեղեցին վերակառուցվել է սրբատաշ քարերով և անմշակ տուֆով, այժմ քարաշեն բազիլիկ և երկգմբեթավոր կառույց է։ Եկեղեցու վերակառուցումը տեղի է ունեցել 2014-2015 թվականներին, վերակառուցման հովանավորչությունը ստանձնել է բարերարներ Արթուր և Աիդա Իսոյանները։

Վերակառուցմանը մասնակցել են նախագծի հեղինակ ճարտարապետ Ազատ Մղդեսյանը, դիզայնի հեղինակն է Արմեն Ղուկասյանը և քանդակագործ Գևորգ Մնացականյանը։

Վրաստանի հայոց թեմի և Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանի և տարածաշրջանի հոգևոր դասի մասնակցությամբ եկեղեցին վերաօծվեց։

Եկեղեցու հոգևոր կազմը եղել է՝ Ստեփանոս քհն. Տեր-Ստեփանոսյանը և Բարսեղ քհն. Տեր-Հովհաննիսյանը, իսկ 2015 թվականից Տեր Արմաշ քահանա Պողոսյանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Aleks_El_Dia. «ՄԵԾ ԱՐԱԳՅԱԼ - ՍՈՒՐԲ ԽԱՉ ԵԿԵՂԵՑԻ». armenianchurch.ge. Վերցված է 2021 թ․ հուլիսի 31-ին. {{cite web}}: Missing |author1= (օգնություն)