Սուրբ Խաչ եկեղեցի (Գումբուրդո)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Խաչ եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրՎրաստան Վրաստան
ՏեղագրությունԿումուրդո
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
Հիմնական ամսաթվերը2011
Հիմնադրված2011
9,5 մետր
Երկարություն6 մետր
Լայնություն9,5 մետր
Քարտեզ
Քարտեզ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Խաչ եկեղեցի (այլ կիրառումներ)

Սուրբ Խաչ եկեղեցի[1], Հայ Առաքելական եկեղեցի, գտնվում է Վրաստանի Ախալքալաքի շրջանի Ախալքալաք քաղաքից ուղիղ գծով 9 կմ արևմուտք, հայաբնակ Գումբուրդո գյուղում, կառուցվել է 21-րդ դարում։

Գումբուրդոի Սուրբ Խաչ եկեղեցի կառուցվել է 2011 թվականին, Խաչատուր և Սայաթ Սահարյանների բարերարությամբ։

Եկեղեցին պատկանում է խաչաձև-գմբեթավոր տիպին, կառուցված է հայկական կարմիր տուֆից, նրա չափսերն են (6 x 9.5) մետր։

Պատերի և տանիքի միացման տեղերում տեղադրված են քիվեր։ Եկեղեցու մուտք գտնվում է արևմտյան կողմում, իսկ մուտքի վերևի մասում կա հայերեն արձանագրություն։

Եկեղեցին ունի վեցասյուն զանգակատուն, որը գտնվում է տանիքին արևմտյան մասում, իսկ եկեղեցու գմբեթը ութանիստ է, ունի 4 պատուհաններ։ Եկեղեցու խորանը գտնվում է արևելյան մասում, իսկ հյուսիսային մասում մկրտության ավազանն է։

2017 թվականի ապրիլի 22-ին եկեղեցին օծվեց[2], ձեռամբ Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի և մասնակցությամբ Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ հոգեշնորհ Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանի։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Aleks_El_Dia. «ԳՈՒՄԲՈՒՐԴՈ - ՍՈՒՐԲ ԽԱՉ ԵԿԵԵՂԵՑԻ». armenianchurch.ge. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 4-ին.
  2. «Ախալքալաքի Գումբուրդո հայաբնակ գյուղում օծվել է «Սուրբ խաչ» եկեղեցին». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 4-ին.