Սուրբ Թեոդորոս եկեղեցի (Աթենք)
| Սուրբ Թեոդորոս եկեղեցի
հուն․՝ Ναός των Αγίων Θεοδώρων
| |
|---|---|
| Հիմնական տվյալներ | |
| Տեսակ | եկեղեցի |
| Երկիր | |
| Տեղագրություն | Հունաստան, Աթենք |
| Դավանանք | |
| Թեմ | Archbishopric of Athens? |
| Հիմնական ամսաթվերը | 1049 և 1065 |
| Ժառանգության կարգավիճակ | գրանցված հնագիտական տարածք Հունաստանում և protected building in Greece?[1] |
| Ճարտարապետական ոճ | Բյուզանդական ճարտարապետություն |
| Հիմնադրված | 1049 և 1065 |
![]() | |
![]() | |
| 37°58′46″N 23°43′48″E / 37.979384°N 23.73008°E | |
Աթենքի Սուրբ Թեոդորոս եկեղեցի (հուն․՝ Ναός των Αγίων Θεοδώρων ), Հունաստանի մայրաքաղաք Աթենքի ամենահին եկեղեցիներից մեկը, որը կառուցված է բյուզանդական ճարտարապետական ոճով։
Եկեղեցին նվիրված է միաժամանակ երկու սրբերի՝ Թեոդորոս Ստրատիլատիսին և Թեոդորո Տիրոնին[2][3]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Եկեղեցին կառուցվել է 1065 թվականին՝ Նիկոլաս Կալոմալոսի կողմից՝ կիսաքանդ փոքրիկ եկեղեցու տեղում։ Այս մասին վկայում են տաճարի պատերին փակցված երկու մարմարե հուշատախտակները։
Կրոնական այս կառույցն իր տեսակով խաչագմբեթ տաճար է, որը կառուցված է վաղ բյուզանդական ճարտարապետական ոճով։ Ունի ութանիստ գմբեթ։
Բավականին նման է Աթենքի բյուզանդական համալիրի մյուս եկեղեցիներին։ 1821 թվականին սկսված և մինչև 1832 թվականը ընթացած Հունաստանի ազգային ազատագրական պայքարի և հեղափոխության ընթացքում եկեղեցին խիստ վնասվել է։
Այն վերանորոգվել է միայն 1840 թվականին՝ Հունաստանի անկախ թագավորության կառավարության կողմից։ Հայտնի է, որ եկեղեցու պատերին եղել են բյուզանդական որմնանկարներ, որոնք ներկայումս չեն պահպանվել։
19-րդ դարում եկեղեցու պատերը վերսին պատկերազարդվել են։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.arxaiologikoktimatologio.gov.gr/el/monuments_info?id=147913&type=Monument
- ↑ «Church of Agioi Theodoroi at Athens». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 24-ին.
- ↑ «Храм Святых Феодоров (площадь Клафмонос)». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 24-ին.

