Jump to content

Սուրբ Երրորդություն եկեղեցի (Մալաթիա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Երրորդություն եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
ՏեղագրությունՄալաթիա
ՏարածաշրջանԱրևելյան Անատոլիա
Քարտեզ
Քարտեզ
 Taşhoron Church, Malatya Վիքիպահեստում

Սուրբ Երրորդություն եկեղեցի (Թաշխորան), 18-րդ դարում կառուցված հայ առաքելական եկեղեցի Արևմտյան Հայաստանի Խարբերդի վիլայեթի Չըրմըխտի գյուղում։ Այն գտնվում է ներկայիս Թուրքիայի Մալաթիա քաղաքի Յեշիլյուրթ շրջանի Չավուշօղլու թաղամասում[1][2]։

Քարաշեն եկեղեցին զբաղեցնում է 1335 քառ. մետր մակերես։ Վերականգնումը սկսվել է 2013 թվականին և ավարտվել 2021 թվականին։ Վերականգնման ընթացքում պատմական եկեղեցու վրա կառուցվել է 19 տոննա կշռող երկաթյա գմբեթ։

Այսօր պատմական եկեղեցին վերածվել է մշակույթի և արվեստի կենտրոնի։

Վերանորոգումից հետո 2021 թվականին վերաբացված պատմական հայկական եկեղեցում 106 տարվա դադարից հետո առաջին պատարագն է մատուցվել[3][4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «TAŞHORON KİLİSESİ». Kültür Portalı. Վերցված է 2024 թ․ մարտի 1-ին.
  2. Taşhoron Kilisesi. malatyakulturturizm. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2024 թ․ մարտի 1-ին.
  3. «Մալաթիայի Սուրբ Երրորդություն եկեղեցում 106 տարվա դադարից հետո առաջին պատարագն է մատուցվել․ Ermenihaber - MediaLab Newsroom-Laboratory» (ամերիկյան անգլերեն). 2021 թ․ օգոստոսի 30. Վերցված է 2024 թ․ մարտի 1-ին.
  4. LLC, Helix Consulting. «Մալաթիայի Սուրբ Երրորդություն եկեղեցում 106 տարվա դադարից հետո առաջին պատարագն է մատուցվել». www.ermenihaber.am (անգլերեն). Վերցված է 2024 թ․ մարտի 1-ին.