Սուրբ Երրորդության եկեղեցի (Պարնելա)
Սուրբ Երրորդության եկեղեցի | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | անգլիկական տաճար |
Երկիր | Նոր Զելանդիա |
Տեղագրություն | Օքլենդ[1] |
Հասցե | 446 Parnell Road, Parnell, Auckland,New Zealand |
Թեմ | Anglican Diocese of Auckland? |
Կազմված է | Bishop Selwyn Chapel? |
Holy Trinity Cathedral, Auckland Վիքիպահեստում |
Սուրբ Երրորդության եկեղեցի (Պարնելա) (անգլ.՝ Holy Trinity Cathedral), անգլիկան եկեղեցի[2], երկրպագության վայր Նոր Զելանդիայի Օքլենդ քաղաքի Պարնելա արվարձանում[3]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տաճարի պատմությունը սկսվում է 19-րդ դարի կեսերից։ Մի քանի դար շարունակ այդտեղ կառուցվել և ավերվել են տարբեր եկեղեցիներ։ Օքլենդի անգլիկան առաջին եկեղեցին եղել է Սբ. Պաուլի եկեղեցին։ 1849 թվականին այստեղ կառուցվել է Սբ. Վառնավայի եկեղեցին, որը հետագայում քանդվել է։
1860 թվականին հիմնադրվել է Ս. Մարիամի եկեղեցին, բայց այն փոքր էր։ 1886 թվականին հին եկեղեցին քանդվել է և նրա տեղում սկսվել է նոր՝ Սբ. Մարիամի եկեղեցու շինարարությունը։ Շենքը նախագծվել է Բենջամին Մաունթֆորդի կողմից գոթական ոճով, շինարարությունն ավարտվել է 1897 թվականին։ Մինչև 1973 թվականը այդտեղ են գտնվել մայր տաճարը և Օքլենդի Անգլիկան գլխավոր եկեղեցին։ 1982 թվականին Սուրբ Մարիամին եկեղեցին Պարնելայից տեղափոխել են իր ներկայիս վայր Մայր տաճարի մոտ։
1973 թվականին ավարտվել է Սուրբ Երրորդության եկեղեցու շինարարությունը, որի հիմքը դրվել է 1957 թվականին։
Սուրբ Երրորդության ներկայիս տաճարը նախագծվել է 1991 թվականին, իսկ շինարարությունն ավարտվել է 1995 թվականին։ Շենքի ճարտարապետական ոճը տարբերվում է նրանով, որ իր մեջ միավորել է երկու բոլորովին տարբեր ոճեր։ Տաճարն ունի սրածայր տանիքը երեք գագաթներով և երկու գլխավոր մուտքերով։ Արևելյան և արևմտյան թևերը տարբերվում են վիտրաժային պատուհաններով[4]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ archINFORM (գերմ.) — 1994.
- ↑ «Собор святой троицы, Окленд Стоковое Фото - изображение насчитывающей aubergines, строя: 31619956». ru.dreamstime.com. Վերցված է 2018 թ․ փետրվարի 16-ին.
- ↑ «Holy Trinity Cathedral, Parnell».
- ↑ «Собор Святой Троицы / Окленд / agentika.com». Agentika. Վերցված է 2018 թ․ փետրվարի 16-ին.(չաշխատող հղում)