Սուրբ Երրորդության եկեղեցի (Պարնելա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Երրորդության եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսականգլիկական տաճար
ԵրկիրՆոր Զելանդիա Նոր Զելանդիա
ՏեղագրությունՕքլենդ[1]
Հասցե446 Parnell Road, Parnell, Auckland,New Zealand
ԹեմAnglican Diocese of Auckland?
Կազմված էBishop Selwyn Chapel?
Քարտեզ
Քարտեզ
 Holy Trinity Cathedral, Auckland Վիքիպահեստում

Սուրբ Երրորդության եկեղեցի (Պարնելա) (անգլ.՝ Holy Trinity Cathedral), անգլիկան եկեղեցի[2], երկրպագության վայր Նոր Զելանդիայի Օքլենդ քաղաքի Պարնելա արվարձանում[3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տաճարի պատմությունը սկսվում է 19-րդ դարի կեսերից։ Մի քանի դար շարունակ այդտեղ կառուցվել և ավերվել են տարբեր եկեղեցիներ։ Օքլենդի անգլիկան առաջին եկեղեցին եղել է Սբ. Պաուլի եկեղեցին։ 1849 թվականին այստեղ կառուցվել է Սբ. Վառնավայի եկեղեցին, որը հետագայում քանդվել է։

1860 թվականին հիմնադրվել է Ս. Մարիամի եկեղեցին, բայց այն փոքր էր։ 1886 թվականին հին եկեղեցին քանդվել է և նրա տեղում սկսվել է նոր՝ Սբ. Մարիամի եկեղեցու շինարարությունը։ Շենքը նախագծվել է Բենջամին Մաունթֆորդի կողմից գոթական ոճով, շինարարությունն ավարտվել է 1897 թվականին։ Մինչև 1973 թվականը այդտեղ են գտնվել մայր տաճարը և Օքլենդի Անգլիկան գլխավոր եկեղեցին։ 1982 թվականին Սուրբ Մարիամին եկեղեցին Պարնելայից տեղափոխել են իր ներկայիս վայր Մայր տաճարի մոտ։

1973 թվականին ավարտվել է Սուրբ Երրորդության եկեղեցու շինարարությունը, որի հիմքը դրվել է 1957 թվականին։

Սուրբ Երրորդության ներկայիս տաճարը նախագծվել է 1991 թվականին, իսկ շինարարությունն ավարտվել է 1995 թվականին։ Շենքի ճարտարապետական ոճը տարբերվում է նրանով, որ իր մեջ միավորել է երկու բոլորովին տարբեր ոճեր։ Տաճարն ունի սրածայր տանիքը երեք գագաթներով և երկու գլխավոր մուտքերով։ Արևելյան և արևմտյան թևերը տարբերվում են վիտրաժային պատուհաններով[4]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. archINFORM (գերմ.) — 1994.
  2. «Собор святой троицы, Окленд Стоковое Фото - изображение насчитывающей aubergines, строя: 31619956». ru.dreamstime.com. Վերցված է 2018 թ․ փետրվարի 16-ին.
  3. «Holy Trinity Cathedral, Parnell».
  4. «Собор Святой Троицы / Окленд / agentika.com». Agentika. Վերցված է 2018 թ․ փետրվարի 16-ին.(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]