Jump to content

Սուրբ Գևորգ եկեղեցի (Սանդատա)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Գևորգ եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Գևորգ եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ՏեղագրությունՍանդատա և Սալսկի շրջան
Դավանանքուղղափառություն
ԹեմՎոլգոդոնսկի թեմ
Հիմնական ամսաթվերը1912
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ
Հիմնադրված1912
Քարտեզ
Քարտեզ
46°16′14″N 41°46′53″E / 46.270555555556°N 41.781388888889°E / 46.270555555556; 41.781388888889
 Saint George Church (Sandata) Վիքիպահեստում

Սուրբ Գևորգ եկեղեցի (ռուս.՝ Церковь Георгия Победоносца), ուղղափառ եկեղեցի Ռուսաստանի Ռոստովի մարզի Սալսկի շրջանի Սանդատա գյուղում։ Ենթարկվում է Մոսկվայի պատրիարքարանի Վոլգոդոնսկի և Սալսկի թեմի Սալսկի գործակալությանը։ Կառուցվել XX դարի սկզբին[1]։

Սանդատա գյուղը հիմնադրվել է 1805 թվականին, իսկ առաջին եկեղեցին այնտեղ հայտնվել է դրանից գրեթե կես դար անց. դա եղել է Աստվածածնի տաճարը, որը կառուցվել է 1851 թվականին։ Տաճարին կից գործել է եկեղեցական-ծխական դպրոց[2]։

Սուրբ Գևորգ եկեղեցին, հնաբնակների պնդմամբ, կառուցվել է 1912 թվականին[3] (թեև այդ փաստը հաստատող ճշգրիտ տվյալներ չկան)։

1960-ական թվականներին, Նիկիտա Խրուշչովի հակակրոնական արշավի ժամանակ, եկեղեցին փակվել է (և այդ պահին այն գյուղի միակ տաճարն էր)։ Դա տեղի է ունեցել վանահոր մահից հետո և կոմունիստական կուսակցության շրջանային կոմիտեի ցուցումով։ Տեղի բնակիչները փորձել են պաշտպանել տաճարը` նրան մոտ չթողնելով կուսակցական ներկայացուցիչներին, որից հետո իշխանությունները ստիպված են եղել գնալ խորամանկության և խոստանալ, որ եկեղեցին և նրա գույքը վերականգնվելու են։ Սակայն տրակտորը կարողացել է պոկել միայն զանգակատունը, եկեղեցու բուն շենքը կանգուն է մնացել[2]։

1970-ական թվականներին տաճարն օգտագործվում էր որպես հացահատկի պահեստ, որը հետագայում այրվեց (հավանաբար, ինքնահրկիզման պատճառով)։ 1989 թվականին եկեղեցին սկսել են վերակառուցել, հիմնական աշխատանքներն արդեն երկու տարի անց ավարտված էին[2]։

Ներկայումս եկեղեցական խոշոր տոների ժամանակ եկեղեցում հավաքվում են գյուղի, հարակից բնակավայրերի և նույնիսկ Սալսկի հավատացյալները[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ↑ «Сандата|Церковь Георгия Победоносца». sobory.ru. Վերցված է 2017 թ․ փետրվարի 25-ին.
  2. 1 2 3 4 «Сандата село (Медвеженский уезд)» (ռուսերեն). www.okorneva.ru. Վերցված է 2017 թ․ փետրվարի 25-ին.
  3. ↑ donvrem (2013 թ․ հունվարի 17). «Храм в Сальских степях». ДОН. Վերցված է 2017 թ․ փետրվարի 25-ին.