Սուրբ Գևորգ եկեղեցի (Արագվա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Գևորգ եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրՎրաստան Վրաստան
ՏեղագրությունԱրագվա
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
Հիմնական ամսաթվերը19-րդ դար
Հիմնադրված19-րդ դար
13,44 մետր
Երկարություն24,21 մետր
Լայնություն13,44 մետր
Քարտեզ
Քարտեզ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Գևորգ եկեղեցի (այլ կիրառումներ)

Սուրբ Գևորգ եկեղեցի[1], Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի, գտնվում է Վրաստանի Ախալքալաքի մունիցիպալիտետում, Ախալքալաք–Բակարիանի խճուղու վրա, Արագվա գյուղում, կառուցվեծ է 19-րդ դարում։

Արագվաի Սուրբ Գևորգ եկեղեցի հիմնադրվել է 1830-ական թվականների, ըստ Վրաստանի հայոց թեմի և Իմերեթի թեմի 1840-1841-ական թվականների տեղեկագրերի եկեղեցին եղել է փայտաշեն կառույց, որը ունեցել է 354 ծխական։

Գրիգոր քահանա Տեր-Ավետիսյանի միջոցներով և ճարտարապետ Գրիգոր Կիրակոսյանի նախագծով եկեղեցին հիմնովին վերակառուցվել է։

Եկեղեցու տանիքը կանգնած էր 12 սյուների վրա, իսկ յուրաքանչյուր սյունին պատկերված էր 12 առաքյալներից մեկը։ 1890-ական թվականներին եկեղեցին փակվում է, որի մասին կան վկայություններ այդ ժամանակվա մամուլի հրապարակումներում։

1903-ից 1905 թվականը եկեղեցին հիմնանորոգվում է, որից հետո 1909 թվականին վերաօծվում է։

Եկեղեցին կառուցված է մոխրագույն բազալտից և սև ու կարմիր տուֆից, խաչաձև-գմբեթավոր կառույց է, որի չափսերն են (24.21 x 13.44) մետր։ Եկեղեցին ունի 3 մուտք՝ հյուսիսից, արևմուտքից և հարավից։ Ունի նաև զանգակատուն, որը գտնվում է եկեղեցու արևմտյան մասում։ Եկեղեցու խորանի աջ և ձախ կողմերում կան ավանդատներ։, իսկ մկրտության ավազանը, գտնվում է հյուսիսաին պատին։

Տարածքում կա նաև գերեզմանոց, որտեղ պահպանվել են 19-րդ դարի տապանաքարեր։

Եկեղեցու հոգևոր կազմն է՝ Գրիգոր քահ. Տեր-Ավետիսյանը, Կարապետ քահ. Դավթյանը և Գրիգոր քահ. Տեր-Կարապետյանը։

Խորհրդային անաստվածության տարիներ եկեղեցին փակվել է և վերածվել է պահեստի, իսկ քահանան աքսորվել է։

2000 թվականին եկեղեցին վերանորոգվում է։ Վերանորոգմանը մասնակցում են բարերար Մերուժան Թութունջյանի և Արագվա գյուղ ներկա ու նախկին գյուղացիների ջանքերով։

2006 թվականի հոկտեմբերի 28-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի օրհնությամբ, Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի ձեռամբ և մասնակցությամբ՝ Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տ. Բաբգէն աբեղա Սալբիյանի և տեղի քահանայաց դասի, եկեղեցին վերաօծվում է։

2017 թվականի հունիսի 10-ին օծվում է եկեղեցու նորակառույց խորանը։

Եկեղեցուն կից կա նաև «Խրիմյան Հայրիկ» նախակրթարան, որը այսօր գործում է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. User, Super. «ԱՐԱԿՈՎԱ - ՍՈՒՐԲ ԳԵՎՈՐԳ ԵԿԵՂԵՑԻ». armenianchurch.ge. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 1-ին. {{cite web}}: |last2= has generic name (օգնություն); Missing |author1= (օգնություն)