Սուրբ Գրիգոր մատուռ (Շահապոնք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սուրբ Գրիգոր մատուռ, Հայ առաքելական եկեղեցու մատուռ Մեծ Հայքի Սյունիք նահանգի Ճահուկ գավառի Շահապոնք գյուղից 2,5-3 կմ արևմուտք, դեպի Նախիջևան իջնող ճանապարհի աջ կողմում, որն այժմ գտնվում է Ադրբեջանական Հանրապետության Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Բաբեկի շրջանում[1]։

Հորինվածքը միանավ է, փայտածածկ դահլիճով։ Կառուցված է կիսամշակ որձաքարից։ Վերանորոգվել է 17-18-րդ դարերում։ մուտքը գտնվում է արևմուտքից։ Աբսիդը ուղղանկյուն է։ 1980-ականների տվյալներով շրջակայքում կան 17-րդ դարի 2-3 խաչքարի բեկորդներ[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Արգամ Այվազյան, Նախիջևանի ԻՍՍՀ հայկական հուշարձանները։ Համահավաք ցուցակ (խմբ. խմբ. Բ. Ա. Ուլուբաբյան), Երևան, «Հայաստան», 1986 — 142, էջեր 142 — 224 էջ։