Սուրբ Գայանե եկեղեցի (Ջերմուկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Գայանե եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Գայանե եկեղեցի
Gayane Jermuk..JPG
Սուրբ Գայանե եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրՀայաստան Հայաստան
ԴավանանքՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
ԹեմՎայոց ձորի թեմ
Ներկա վիճակգործող
ՃարտարապետՍամվել Աղաջանյան
Ճարտարապետական ոճհայկական ճարտարապետություն
Հիմնադրված2007

Սուրբ Գայանե եկեղեցի, Հայ առաքելական եկեղեցի Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Գայանե կույսի անունը կրող Սուրբ Գայանե եկեղեցին գտնվում է Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում։ Կառուցվել է 2007 թվականին Աշոտ Արսենյանի բարերարությամբ։ Եկեղեցին օծվել է 2007 թվականի նոյեմբերի 17-ին՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից։

Եկեղեցու ներսի արևմտյան դռան վերևում կա կառուցման մասին արձանագրություն. «Ի Հայրապետութեան Տ.Տ. Գարեգնի Բ եւ յառաջնորդութեան Տ. Աբրահամայ եպս-ի կառուցաւ զեկեղեցիս Ս. Գայանեայ բարերարութեամբ Աշոտ Արսենեանի ի թիվ 2007 ճարտարապետ Սամվել Աղաջանեան»։

Սուրբ Գայանե եկեղեցին պարզ գմբեթավոր փոքրիկ եկեղեցի է, ունի մեկ խորան, մկրտության ավազան, երկու ավանդատուն, երկու փայտաշեն դռներ՝ արևմտյան և հարավային կողմերում։ Եկեղեցին լուսավորվում է գմբեթի 12 և եկեղեցու 8 նեղ ու փոքրիկ լուսամուտների ու մեկ մեծ ջահի շնորհիվ։

Չորս ավետարանիչների որմնանկարները

Եկեղեցին ներսից զարդարված է վեց մեծ սրբապատկերներով, որոնց վրա պատկերված են Քրիստոսի խաչելության, հայոց դարձի, Սուրբ Աստվածածնի և Սուրբ Գայանե կույսի նկարները։ Գմբեթի կաթողիկեի ու չորս սյուների միջև պատկերված են չորս ավետարանիչների որմնանկարները, իսկ գմբեթի մեջ գրված է. «Փառք Քեզ Տեր Աստված մեր, որ լսեցիր մեր Աղոթքը»[1]։

Սուրբ Գայանե եկեղեցու ուխի օրերն են՝

  • Եկեղեցու օծման օրը՝ նոյեմբերի 17
  • Սուրբ Գայանե կույսի հիշատակման օր

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ջերմուկի Սուրբ Գայանե եկեղեցի»։ Արխիվացված է օրիգինալից 2015-04-06-ին։ Վերցված է 2014-12-14