Սուրբ Ավետարան մատուռ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Ավետարան մատուռ
Հիմնական տվյալներ
Տեսակմշակութային արժեք և մատուռ
ԵրկիրՎրաստան Վրաստան
ՏեղագրությունՉեչերեկ
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
Հիմնական ամսաթվերը2005
Հիմնադրված2005
4,6 մետր
Երկարություն5,7 մետր
Լայնություն4,6 մետր
Քարտեզ
Քարտեզ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Ավետարան մատուռ (այլ կիրառումներ)

Սուրբ Ավետարան մատուռ[1], Հայ Առաքելական մատուռ, գտնվում է Վրաստանի Սամցխե-Ջավախք մարզի Ախալցխայի շրջանում, Ախալցխայից 3 կմ դեպի հարավ-արևելք, հայաբնակ Չեչերեք գյուղում, կառուցվել է 21-րդ դարում։

Չեչերեք գյուղի Սուրբ Ավետարան մատուռ հիմնադրվել է 2005 թվականին, մատուռը նաև հայտնի է որպես գյուղի ուխտատեղի, այնտեղ է պահվում 1745 թվականի պատկերազարդ ձեռագիր Ավետարանը և դա է պատճառը որ այս մատուռը ունի մեծ համբավ։ 2005 թվականին Էդվարդ Հակոբյանի նախաձեռնությամբ վերականգնվում է մատուռը։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Ավետարան մատուռը քառակուսի ձև ունեցող կառույց է չափսերն են (5․7 x 4․6) մետր։

Ունի մեկ մուտք արևմտյան պատին, իսկ մուտքի վերևում տեղադրված է ծածկոց։

Արևմտյան պատի աջ հատվածում կա հայատառ արձանագրություն և ագուցված է խաչքար։

Պատի ձախ հատվածում տեղադրված է խաչքար և կա արձանագրություն․

ՎԵՐԱԿԱՌՈՒՑՈՂ / ԷԴՎԱՐԴ / ՀԱԿՈԲՅԱՆ. 2005

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ՉԵՉԵՐԵՔ – ՍՈՒՐԲ ԱՎԵՏԱՐԱՆ ՄԱՏՈՒՌ». Վերցված է 2021 թ․ օգոստոսի 13-ին. {{cite web}}: |first2= missing |last2= (օգնություն)