Սուրբ Աստվածածնի ծննդյան եկեղեցի (Չեկալով)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Աստվածածնի ծննդյան եկեղեցի
ռուս.՝ Церковь Рождества Пресвятой Богородицы
Հիմնական տվյալներ
Տեսակտաճար
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ՏեղագրությունՄորոզովսկի շրջան և Չեկալով (Մորոզովի շրջան)
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ
Ճարտարապետական ոճՌետրոսպեկտիվիզմ
Առաջին հիշատակում1859
Քարտեզ
Քարտեզ

Սուրբ Աստվածածնի ծննդյան եկեղեցի (ռուս.՝ Церковь Рождества Пресвятой Богородицы), ուղղափառ տաճար ի պատիվ Սուրբ Աստվածածնի։ Գտնվում է Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի Մորոզովսկի շրջանի Չեկալով խուտորում։ Ենթարկվում է Ռուս Ուղղափառ եկեղեցու Մոսկվայի պատրիարքարանի Ռոստովի և Նովոչերկասկի թեմին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցու մասին առաջին հիշատակումը վերաբերում է 1859 թվականին, երբ այն կառուցվել է ծխականների ջանքերի շնորհիվ։ 1881 թվականին տեղի է ունեցել եկեղեցու ընդլայնումը հյուսիսային և հարավային կողմնասեղանների կառուցման հաշվին։ 1885 թվականին հաստատվել է կղերականության մշտական ցուցակը, որի կազմում ընդգրկված էին «երկու քահանա և երկու դպիր, որոնք պաշտոնավարում են, և սարկավագ, որի տեղն ազատ է»։ Չեկալով խուտորում նոր եկեղեցի կառուցելու հարցն առաջին անգամ հնչեցրել են ծխի անդամներն ու քահանան 1897 թվականին։ Նույն թվականի մարտին ավագ երեց Իոան Պոպովին գրվել է այն մասին, որ նա  Դոնի հոգևոր կոնսիստորիայից նոր տաճար կառուցելու թույլտվություն ստանա։ Տաճարի շինարարության համար նվիրատվությունների հավաքագրման գործընթացն ընթանում էր 1897-1913 թվականներին։

Շինարարության ավարտը և վանքի բացումը տեղի է ունեցել 1913 թվականի փետրվարի 10-ին, իսկ օծումը տեղի է ունեցել նույն տարվա մայիսի 5-ին։ Նոր քարե տաճարի կառուցումից հետո նախկին փայտյա շենքը տրվել է Պոկրովսկի և Սերեբրյանի խուտորների ծխականներին։ Տաճարն աճում էր և զարգանում, և նոր կողմնասեղանների (զոհասեղան) օծման թույլտվություն ստացվեց։ Ձախ կողմնասեղանը 1914 թվականի հունվարի 11-ին օծվեց Նիկողայոս Հրաշագործի անունով, իսկ աջը՝ հանուն Վերապատվելի Սերաֆիմ Սարովսկու օծվեց 1916 թվականին։ Եկեղեցու շուրջը տեղադրվեց ցանկապատ, որը հանվեց միայն 1948 թվականին։

Հետպատերազմյան տարիներին այն վերածվել էր յուղատու բույսերի և հացահատկի պահեստի։ Պահեստն այնտեղ գտնվում էր մինչև 1990 թվականը, երբ սկսվեց վերակառուցումը, որը շարունակվում է մինչ օրս[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Чекалов|Церковь Рождества Пресвятой Богородицы». sobory.ru. Վերցված է 2017 թ․ փետրվարի 12-ին.