Սուրբ Աստվածածին եկեղեցի (Շահումյան, Արմավիր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Աստվածածին եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Աստվածածին եկեղեցի
Սուրբ Աստվածածին եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրՀայաստան Հայաստան
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
ԹեմԱրմավիրի թեմ
Օծման թվական2010
Ներկա վիճակգործող
ՃարտարապետԷդիկ Գրիգորյան
Ճարտարապետական ոճՀայկական
Քարտեզ
Քարտեզ
 St. Astvatsatsin Church, Shahumyan, Armavir Վիքիպահեստում

Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի, Հայ առաքելական եկեղեցի Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Շահումյան գյուղում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 1800-ական թվականների վերջին Էջմիածնի շրջանի Շահումյան համայնքի 1930-ական թվականներին ավերակների վերածված Սուրբ Աստվածածին բազիլիկ եկեղեցու հարևանությամբ[1]։

Եկեղեցին օծվել է 2010 թվականին Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանի ձեռամբ։ Եկեղեցու տարածքը կառուցապատվել և պարսպապատվել է, տեղադրվել են խաչքարեր` նվիրված Հայոց եղեռնի զոհերի, Սպիտակի երկրաշարժի զոհերի և Արցախյան ազատամարտում զոհված ազատամարտիկների հիշատակին, կառուցվել է հովվատուն։

Եկեղեցին կառուցվել է Շահումյան համայնքի բնակիչ, մոսկվաբնակ Կարեն Հովհաննիսյանի աջակցությամբ[2]։

Եկեղեցու շինարարն է Նվեր Սարգսյանը, ճարտարապետը` Էդիկ Գրիգորյանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ՀՀ կառավարության որոշում , ՀՀ Արմավիրի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը հաստատելու մասին
  2. «Շահումյանի Սուրբ Աստվածածին եկեղեցի». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 21-ին.