Սուրբ Աստվածածին եկեղեցի (Ղվարել)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Աստվածածին եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրՎրաստան Վրաստան
ՏեղագրությունԿախեթի մարզ և Ղվարել
Քարտեզ
Քարտեզ

Ղվարելի Սուրբ Աստվածածին եկեղեցի հայկական եկեղեցի, որը գտնվում է Վրաստանի Կախեթի մարզի Ղվարել քաղաքում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցու կառուցման ստույգ ժամանակը պարզ չի։ Որպես փայտաշեն եկեղեցին կառուցված Ղազար քահանա Հարությունյանի և վելիսցիխեցի Շաքարո Մկրտումյանի միջոցներով վավերագրերում առաջին անգամ հիշատակվում է 1818 թվականին[1]։

1840 թվականի հոկտեմբերի 20-ին եկեղեցին կողոպտվել է, որի արդյունքում «...եկեղեցին մնացեալ է զուրկ ի սպասուց...»[2][3]։ 1844 թվականի տվյալներով եկեղեցին եղել է փայտաշեն[4], իսկ 1849 թվականին՝ աղյուսապատ՝ «նոր եկեղեցի աղիւսակերտ»[5]։ 1844-1849 թվականների ընթացքում փայտաշեն եկեղեցու փոխարեն կառուցվել է նոր, աղյուսաշեն եկեղեցի և կրկին օծվել Սուրբ Աստվածածնի անվամբ։

1909 թվականին եկեղեցու նորընտիր երեցփոխ է հիշվում Գևորգ Միքայելյան Սոմխյանցը։ Նա փոխարինել է Նիկողայոս Հովհաննիսյան Սիմոնյանցին[6]։

Տեղական իշխանությունների որոշմամբ 1970-ական թվականներին եկեղեցին քանդվել է հիմքից։

Եկեղեցական իրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցում գտնվող իրերից մի քանիսն ունեն կարճ հիշատակագրություններ[1]՝՝

  • Շուրջառ՝ Յիշատակ Դէդէբօ կնօջ եւ Տ(է)ր Ղազար ք(ա)հ(ա)ն(ա)յի
  • Շուրջառ՝ Յիշատակ Տէր Ղազար ք(ա)հ(ա)ն(ա)յի
  • Վակաս, խաչի պատվանդանին՝ Ընծայեցի ի սեր Ա(ստուա)ծածնայ եկ(ե)ղ(ե)ցւ(ո)յն Երալի որդի Մովսէս
  • Սկիհ՝ Յիշատակ Տ(է)ր Դաւթի, որ է կլէկ
  • Սկիհ՝ Յիշատակ Գաբրիէլի
  • Ձեռաց խաչ՝ Յիշատակ ջուլհակ Գէորգի
  • Ձեռաց խաչ (պատվանդանին գրված)՝ Յարութիւն եւ է իւր կնոջ Մարիամէն
  • Աստվածածնի պատկեր՝ Յիշատակ երեցփոխ Գիօեն

Քահանաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ղվարելը երբեմն չի ունեցել քահանա և այդ պատճառով 1911 թվականին՝ ամբողջ տարվա ընթացքում եկեղեցին մնացել է փակ[7]։

1804-1818 թվականներին գյուղին հովվել է Տեր Ղազար Հարությունյանը (ծնվ․1872 ), որը ձեռնադրվել 1804-ին Սարգիս արքեպիսկոպոսի կողմից։ Ունեցել է 3 որդի։ Որդիներից Հարությունը (ծնվ․1811) եղել է գյուղի տիրացուն[1]։

Տեր Պետրոսը հիշվում է 1840 թվականից[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 2569, թ. 27
  2. 2,0 2,1 ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 52, թ. 1
  3. ՀԱԱ, ֆ. 56, ց. 1, գ. 927, թ. 1
  4. ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3809. թ. 45
  5. Տէր Ղազարեանց Յովհ. Արշարունի, Ստորագըրութիւն Կովկասեան գաւառաց.– «Բազմավէպ», 1851, № 18, էջ 284
  6. ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 1303, թ. 1
  7. ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 1303, թ. 5

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]