Սուրբ Աստվածածին եկեղեցի (Դեդոփլիսծղարո)
Սուրբ Աստվածածին եկեղեցի | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի |
Երկիր | Վրաստան |
Տեղագրություն | Կախեթի մարզ և Դեդոփլիս Ծղարո |
Դեդոփլիս-Ծղարոյի Սուրբ Աստվածածին եկեղեցի, հայկական եկեղեցի, որը գտնվում է Վրաստանի Կախեթի մարզի Դեդոփլիսծղարո քաղաքում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Եկեղեցու շինարարական աշխատանքները սկսվել են 1883 թվականին, սակայն դրամական միջոցների սղության պատճառով աշխատանքներն ընդհատվել են[1]։ 1884 թվականին եկեղեցին եղել է կիսաշեն վիճակում[2], իսկ մեկ տարի անց արդեն նշվել է՝ «Սբ. Ա(ստուա)ծածնի եկեղեցի Հայոց Ցարսկի-Կօլօդցի նորաշէն»[3]։ Օծման արարողակարգը տեղի է ունեցել 1885 թվականի մայիսի 11-ին[4]։ Եկեղեցու կառուցման գործում իրենց դերակատարությունն են ունեցել Գրիգոր քահանա Մատինյանցը և երեցփոխ Արտեմ Օթարյանը[5]՝ «...Օթարեանը ջերմ մասնակցութիւն է ունեցել եկեղեցու կառուցման գործում, ծախսելով և իր փողերը, գեղարուեստական ճաշակով զարդարել է և ներկել տուել եկեղեցին, ծախսելով մօտ 1500 ր., որը հաւաքել էր կշէռքի կապալից կօպէկ-կօպէկ»[6]։
1893 թվականին եկեղեցու գավթում թաղված ուսանող Նիկողայոս Պաատյանի հայրը՝ սղնախեցի 2-րդ կարգի վաճառական Դավիթ Պաատյանը, որդու հիշատակը հավերժացնելու մտադրությամբ 1906 թվականին սկսել է զանգակատուն կառուցել։ Շինարարությունը ձգձգվել է մինչև 1910 թվականը և մնացել անավարտ, քանի որ ինքն էլ սպանվել է Սուրամում[7]։ Մեկ այլ աղբյուրի համաձայն զանգակատան կառուցումն ավարտվել է 1910 թվականին (բացի զանգից), ծախսը կազմել է 1500 ռուբլի[8]։
Եկեղեցու և դպրոցի նորոգման համար 1913 թվականին ծախսվել է 200 ռուբլի[9][10]։
1911-1916 թվականներին քահանան եղել է Հակոբ Գրիգորյանը[10][11][12]։
Մի շարք նվիրատուներ եկեղեցուն նվիրել են բուրվառ (Ծղալոբ Բեժանյանը), գրքակալ (Հովհաննես Թանդիլյանը), խաչվառ (Ստեփան և Լևոն Ամիրյանցները) և արծաթե մասնատուփ (Գրիգոր Դավթյանը)[12]։
Եկեղեցու շուրջը տարածված է ավերված գերեզմանոցը, որտեղ կա սրբատաշ սալատապան (չափերը՝ 75 x 67 սմ)՝ ռուսերեն հետևյալ արձանագրով՝
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Մշակ», 1883, № 142, էջ 2-3
- ↑ ՀԱԱ, ֆ. 222, ց 1, գ. 3, թ. 1
- ↑ ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3879, թ. 225
- ↑ «Նոր-Դար», 1885, № 82, էջ 2
- ↑ «Մշակ», 1890, № 111, էջ 2
- ↑ «Մշակ», 1910, № 199
- ↑ «Մշակ», 1914, № 85, էջ 2
- ↑ «Մշակ», 1910, № 98
- ↑ «Մշակ», 1913, № 161, էջ 3
- ↑ 10,0 10,1 Արարատ», 1911, Դ, էջ269
- ↑ «Համբաւաբեր», 1916, № 20, էջ 622
- ↑ 12,0 12,1 «Մշակ», 1914, № 55, էջ 3