Սուրբ Աստվածածին եկեղեցի (Քեսաբ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Աստվածածին եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Աստվածածին եկեղեցի (Քեսաբ)
Հիմնական տվյալներ
ՏեսակԵկեղեցի
ԵրկիրՍիրիա Սիրիա
ԴավանանքՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Հոգևոր կարգավիճակԳործող
Կառուցման սկիզբ18-րդ դար
Կառուցման ավարտ18-րդ դար

Սուրբ Աստվածածին եկեղեցի (Քեսաբ)[1], Հայ առաքելական եկեղեցի, գտնվում է Քեսաբի կենտրոնական թաղամասում, կառուցվել է 18-րդ դարում, երկու անգամ նորոգվել է՝ 1809 և 1880 թվականներին։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցին ուղղանկյուն եռախորան է, ունի երկու մուտք՝ հարավից և արևմուտքից։ Սրահը լուսավորվում է արևմտյան ճակատից երեք և հարավային ճակատից բացված չորս լուսամուտներով։ 1903 թվականին եկեղեցուն կցվում է արևմտյան զանգակատունը, իսկ 1970-ական թվականներին՝ արևելյանը։ 1950-ական թվականներին կառուցվել է գմբեթը, իսկ 1970-ականներին՝ երկաթբետոնե ծածկը։ Եկեղեցու որմերին և շրջաբակում առկա են բազմաթիվ արձանագրություններ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]