Սուրբ Առաքելոց եկեղեցի (Մարտունի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Սուրբ Առաքելոց եկեղեցի (Մարտունի)
Եկեղեցի

Եկեղեցու տեսքը հարավ-արևմուտքից, 1988 թ․

ՏեղադրությունՄարտունի գյուղ
ԵրկիրՎրաստան Վրաստան
ԿրոնադավանանքՀայ Առաքելական եկեղեցի Հայ առաքելական
Ճարտարապետություն
ԿարգավիճակԳործող
Ճարտարապ. տիպՄիանավ
Ճարտարապ. ոճՀայկական
Կառուցման սկիզբ12-13-րդ դար
Առանձնահատկություններ
Երկարություն8,96
Լայնություն5,46
ՇինանյութՍրբատաշ քար

Սուրբ Առաքելոց հայոց եկեղեցի, հայ առաքելական եկեղեցի Վրաստանի Սամցխե Ջավախք երկրամասի Ախալքալաքի մունիցիպալիտետի կազմում գտնվող Մարտունի գյուղում։ Գտնվում է գյուղի հյուսիսային եզրին[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ տվյալների համաձայն՝ կառուցվել է 12-13-րդ դարերում որպես հայ քաղկեդոնականների սրբատեղի։ Հետագայում, քաղկեդոնականության անկումից հետո դարձել է առաքելական։ Հայտնի է, որ 1830-ական թվականների սկզբներին օծվել է Սուրբ Առաքելոց անվամբ և գործել որպես ծխական եկեղեցի[1][2]։

Համաձայն ժամանակի թերթերի հրապարակումների՝ 19-րդ դարի վերջերին եկեղեցին գտնվել է խարխլված վիճակում[1][3]։

1980-ական թվականներին Վրացական ԽՍՀ-ի Վրաստանի հուշարձանների պահպանության վարչության կողմից կատարվել է եկեղեցու հիմնանորոգման աշխատանքներ[1]։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցին ունի միանավ, թաղածածկ հորինվածք և կառուցված է սրբատաշ քարերով։ Ունի 8,96 x 5,46 մ արտաքին չափեր։ Որմերին վիմագրեր չկան։ Միակտոր քարից պատրաստված մկրտարանի ավազանը եկեղեցու հիմնադրումից մինչ օրս պահպանվել է իր նախնական տեղում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Սամվել Կարապետյան (2006). Ջավախք (PDF). Երևան: Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամ. էջ 592. ISBN ISBN 5-8080-0651-1. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 14-ին. {{cite book}}: Check |isbn= value: invalid character (օգնություն)
  2. «Արձագանք», 1885, N 3, էջ 43։
  3. «Նոր-Դար», 1898, N 159, էջ 2։