Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի (գյուղ Ղրիմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի
Сурб-Аменапркич.jpg
Հիմնական տվյալներ
Տեսակտաճար և ՌԴ մշակութային ժառանգության օբյեկտ
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ՏեղագրությունՂրիմ (Ռոստովի մարզ)
ԴավանանքՀայաստանեայց Առաքելական Եկեղեցի
Ժառանգության կարգավիճակՌԴ մշակութային ժառանգության օբյեկտ
Ճարտարապետական նկարագրություն
Հիմնադրված1895

Ամենափրկիչ եկեղեցի, տաճար Ռուսաստանի Ռոստովի մարզի Մյասնիկովի շրջանի Ղրիմ գյուղում։ Ենթարկվում է Հայ առաքելական եկեղեցուն։ Եկեղեցու շենքը մշակույթի տարածաշրջանային նշանակության հուշարձան է։

Հասցեն՝ Ռուսաստան, Ռոստովի մարզ, Մյասնիկովի շրջան, գյուղ Ղրիմ, Մյասնիկյան փող., 51։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոստովի մարզի Մյասնիկովի շրջանի Ղրիմ գյուղի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին կառուցվել է 1902 թվականին։

Եկեղեցու շինարարությանը նախորդել է կառուցման նախագծի ստեղծումը։ 1892 թվականին նախագիծը ներկայացվել է Նախիջևանի-Բեսարաբիայի կոնսիստորիա։ Շինարարությունը նախատեսված է եղել վարել թեմի հավատացյալների միջոցներով, ինչպես նաև 200 դեսյատին հողից ստացվող ենթադրյալ եկամտից։ Այդ հողը հատկացվել էր եկեղեցին կառուցելու համար։

1895 թվականի օգոստոսի 23-ին Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու շինարարությունը թույլատրվել է կայսր Նիկոլայ Երկրորդի հրամանագրով։ Շինարարությունն ավարտվել է 1902 թվականին։ Եկեղեցում կառուցվել է փայտե խորան, ուստի եկեղեցու քահանա Բարսեղ Նահապետյանը խորանը բարեկարգելու օգնության խնդրանքով դիմել է ծխականներին։ Թույլտվություն ստանալով հոգևոր ղեկավարությունից՝ նա 1902 թվականին ծխականների օգնությամբ կառուցել է նոր խորան։

1904 թվականին Սուրբ Ամենափրկիչ եկեղեցուն կից հիմնադրվել է կանանց եկեղեցական-ծխական դպրոց։ 1912-1913 թվականներին դպրոցում սովորել է 149 աշակերտուհի։ Տղամարդկանց եկեղեցական-ծխական դպրոցը հիմնադրվել է 1909 թվականին, կառուցվել է 1910 թվականին, այդ նույն տարում այնտեղ սովորել է 174 աշակերտ։ Դպրոցն ունեցել է 318 գրքով գրադարան և գոյատևել է եկեղեցու եկամուտների և ծխականների նվիրատվությունների հաշվին։

1930-ական թվականների սկզբին իշխանությունների կարգադրությամբ Ամենափրկիչ եկեղեցին փակվեց։

Հայրենական մեծ պատերազմի տարիներին ծիսակատարոթյունները եկեղեցում վերականգնվել են։ 1960 թվականի հունվարին Մյասնիկովի շրջխորհրդի ղեկավարները որոշեցին հայ առաքելական կրոնական համայնքից խլել եկեղեցու շենքը։ Որոշումը 1960 թվականի մայիսին արժանացավ Ռոստովի շրջգործկոմի հավանությանը։ Պատճառը գյուղում քիչ թվով հավատացյալների առկայությունն էր։ Դրանից հետո եկեղեցու շենքում բացեցին ուսումնաարտադրական արհեստանոցներ, ապա այն դարձավ շտեմարան։

1982 թվականին Լուկաշինի անվան կոլտնտեսության միջոցներով տաճարում սկսվեցին վերականգնողական աշխատանքները։ Ներկայումս եկեղեցին վերցված է պետական պահպանության ներքո, շենքը մշակույթի տարածաշրջանային նշանակության հուշարձան է։ 1996 թվականի սեպտեմբերի 21-ին եկեղեցին օծվել է, այնտեղ սկսվել են ծիսակատարությունները։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցու գմբեթը

Եկեղեցին կառուցված է հայկական ճարտարապետության ոճով։ Հայկական ճարտարապետության ազդեցությունը զգացվում է տաճարի մի շարք կառուցվածքային առանձնահատկություններում։ Շենքն առանձնանում է երկրաչափական կառուցվածքի հստակությամբ։ Արտաքին ծավալի յուրաքանչյուր դետալին համապատասխանում է ներքին տարածքի կառուցվածքային ձևը։ Ներսույթում գերիշխում է ըստ բարձրության ընդգծված կենտրոնական, դեպի վեր խոյացող ենթագմբեթային տարածությունը, ինչի շնորհիվ տաճարն ընկալվում է որպես ընդարձակ և հանդիսավոր շինություն։

Կենտրոնագմբեթային բաղադրիչի գերակայությունը բազիլիկայինի նկատմամբ ընդգծվում է շենքի սեղմ համամասնություններով և գմբեթային հաստարանների հատույթներով։

Խորանի աբսիդը փոխարինվել է մասամբ առաջ քաշված բաժանմունքով՝ քիչ բարձրացրած հատակով։ Ելուստ կա նաև արևմտյան կեսում, որտեղ գտնվում է զանգակատան երկրորդ հարկի հետ առնչվող վերնասրահը։

Երեք լայն դռներն ապահովում էին հավատացյալների ազատ ելքը։

Եկեղեցու ներսույթում պահված է ներքին տարածքի ուժգնացումը կենտրոնական՝ ենթագմբեթային մասի նկատմամբ։ Սա արտացոլվել է նաև գմբեթի 16-անիստ թմբուկի բարձրության բարձրացման մեջ։

Զանգակատունը քառակուսի է, նրա լայնությունը զգալիորեն զիջում է միջին նավին։ Զանգակատանը կից կողային տարածքները բարձրացված են եկեղեցու անկյունային բաժանմունքների մակարդակին։

Եկեղեցու արտաքին հարդարումը կազմված է կիսասյուների խոշոր պրոֆիլավորված կամարաղեղներից, որոնք կազմում են ինքնատիպ կամարաշար։ Պատուհաններն ունեն մետաղական վանդակաճաղեր և փակ միջապատեր։

Հոգևորականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցու վանահայրն է տեր Թադեոս Գայբարյանը։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Вартанян В. Г., Казаров С.С. Армянская-Апостольская Церковь на Дону // Ростов н/Д., 2001.
  • Халпахчьян О. X. Архитектура Нахичевани-на-Дону // Ер. 1988.
  • Շահազիզ Ե. Հ., Նոր Նախիջևանը և նոր-նախիջևանցիք, 1903։
  • Российская и Ново-Нахичеванская епархия Армянской Апостольской Церкви. Исторический путь. М., 2013.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]