Սուրբ Ագնեսայի կղզի
Արտաքին տեսք
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Սուրբ Ագնեսայի կղզի (անգլերեն՝ St. Agnes, կելտերեն՝ Aganas), Սիլլի կղզիների բնակեցված ամենահարավային կղզին է։ Այն կղզեխմբի ամենքիչ բնակչություն ունեցող կղզին է։
Կառուցվածքը և բնակչությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Լինելով կղզեխմբի ամենաքիչ բնակեցված կղզին, այն 2001 թվականի տվյալներով ուներ ընդամենը 73 բնակիչ։ Կղզու տարածքը կազմում է 148 հեկտար տարածք։ Իրեն ամենամոտ Գուգ կղզուն Սուրբ Ագնեսայի կղզին միանում է բնական, ավազե, ջրի մեջ մտած կամրջով։
Սուրբ Ագնեսայի կղզին Սիլլի կղզիներից միակն է, որը չունի հյուրանոց, սակայն կան հյուրանոցատիպ քոթեջներ։ Կղզում կան տարբեր խանութներ, սրճարան և գինետուն (որոնք փակվում են ձմռանը)։
Այս կղզու ամենահայտնի հուշարձանը փարոսն է։ Այն կառուցվել է 1680 թվականին։ Այլ հուշարձաններից է Կանգնած Քարը որը բնական է։ Կղզում կա Սուրբ Ագնեսայի եկեղեցին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուրբ Ագնեսայի կղզի» հոդվածին։ |
|