Jump to content

Սուխումի փարոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուխումի փարոս
Տեսակփարոս
Երկիր Վրաստան
Գտնվում է ափինՍև ծով
Բարձրություն37 մետր
Հիմնադրված է1861
Քարտեզ
Քարտեզ

Սուխումի փարոս, Աբխազիայի Հանրապետության մայրաքաղաք Սուխումում տեղակայված փարոս։

Պատմություն և փարոսի բնութագիր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Փարոսը պատրաստվել է Ֆրանսիայում՝ էռնեստ Գուենի Ernest Goüin et compagnie[fr] գործարանում։ Այն պատրաստվել է պողպատից։

1861 թվականին տեղափոխվել և տեղադրվել է Սուխումում[1][2]։ Փարոսը տեղակայված է պտուտակաձև ցցահենարանների վրա։ Փարոսը Սուխումում ամրացնելու շինարարական աշխատանքների համար պահանջվեց 150 աշխատանքային օր[3][4]։

Փարոսը մշտապես՝ առանց որևէ դադարի, աշխատել է մինչև 2000 թվականը, երբ դադարեցվեց դրա գործելու համար անհրաժեշտ միջոցների տրամադրումը։

Այժմ նորից վերականգնվել է շուրջօրյա աշխատանքը։

Փարոսի բարձրությունը 37 մետր է։ Աշտարակի ներսում պտուտակաձև սանդուղք կա, որն ունի 137 աստիճանահարթակ։ Փարոսից տեսարան է բացվում դեպի Նոր Աֆոն և Սուխում։

Փարոսը տեղակայված է ավազային լեզվակարկառի վրա, որը ողողվում է Գումիստա գետի ջրով։ Ինչպես նաև այդ անվանումն է կրում դրա շուրջը գտնվող մի ամբողջական բնակելի շրջան։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Евгений Титов (2009 թ․ դեկտեմբերի 2). «Край вечно зеленых мандаринов». Политика. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 9-ին. {{cite web}}: Text "«Новая газета», № 134" ignored (օգնություն)
  2. Левон Галустян (2010 թ․ նոյեմբերի 2). «Доживет ли Сухумский маяк до юбилея?». Общество. Эхо Кавказа. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 9-ին.
  3. «Флотские даты». Министерство обороны Российской Федерации. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 12-ին.
  4. Василий Прудыус (2007 թ․ հունիսի 8). «Маячной службе – 200 лет». Газета «Флаг Родины», № 101. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 9-ին.