Սուլեյման Ստալսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սուլեյման Ստալսկի
լեզգիներեն՝ СтӀал Сулейман
The Soviet Union 1969 CPA 3750 stamp (Suleyman Stalsky).jpg
Ծնվել է մայիսի 18, 1869({{padleft:1869|4|0}}-{{padleft:5|2|0}}-{{padleft:18|2|0}})
Ծննդավայր Q761146?, Սուլեյման-Ստալսկի շրջան, Դաղստանյան ԻԽՍՀ, ՌԽՖՍՀ[1]
Մահացել է նոյեմբերի 23, 1937({{padleft:1937|4|0}}-{{padleft:11|2|0}}-{{padleft:23|2|0}})[1] (68 տարեկանում)
Մահվան վայր Մախաչկալա, Դաղստանյան ԻԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Flag of the Soviet Union (1936–1955).svg ԽՍՀՄ
Ազգություն Լեզգիներ
Մասնագիտություն բանաստեղծ
Պարգևներ և
մրցանակներ
Լենինի շքանշան

Ստալսկի Սուլեյման (մայիսի 18, 1869նոյեմբերի 23, 1937), լեզգի սովետական բանաստեղծաշուղ, Դաղստանի ժողովրդական բանաստեղծ (1934

20 տարուց ավելի արտագնա աշխատանք է կատարել։ 20-րդ դարի սկզբից ապրել է գյուղացու կյանքով։ Հոկտեմբերյան հեղափոխության և քաղաքացիական կռիվների (1918—1920) մասնակից։ Սուլեյման Ստալսկին 1925 թվականից՝ Դաղստանի կենտրոնական գործ կոմիտեի անդամ։ 1930 թվականին ընտանիքով մտել է կոլտնտեսություն։ Ստալսկիի մերկացնող երգերում ու երգիծական ոտանավորներում հնչել է սոցիալական չարիքը կրողների դեմ ուղղված բողոք [«Վաճառական աստիճանավորները», (1915)]։ 1920 թվականին Դաղստանում սովետական իշխանության վերջնականապես հաստատվելուց հետո Ստալսկին արձագանքել է երկրում կատարվող բոլոր իրադարձություններին։ 1935—1936 թվականին ժողովրդական ավանդական պոեզիայի ոգով գրել է «Դաղստան» պոեմ-ժամանակագրությունը։ Ստալսկին իր ստեղծագործությամբ բանահյուսությունը հասցրել է գրականության մակարդակի։ Նրա ոտանավորները թարգմանվել են ԽՍՀՄ շատ ժողովուրդների լեզուներով (այդ թվում՝ նաև հայերեն)։ Պարգևատրվել է Լենինի շքանշանով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 184 CC-BY-SA-icon-80x15.png

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Сулейман Стальский // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.