Սուդանի հեղաշրջում (1969)
Սուդանի հեղաշրջում 1969 թվականին | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Սուդանի առաջին քաղաքացիական պատերազմ | |||||||||
| |||||||||
Հակառակորդներ | |||||||||
Սուդանի Հանրապետություն | Սուդանի զինված ուժերի Ազատ սպաների շարժում | ||||||||
Հրամանատարներ | |||||||||
Իսմայիլ ալ-Ազհարի Սուդանի նախագահ Մուհամմադ Ահմադ Մահգուբ Սուդանի վարչապետ |
Գնդապես Ջաֆար Նիմեյրի Հեղաշրջման ռազմական առաջնորդ Բաբիկիր Ավադալլա Հեղաշրջման քաղաքացիական առաջնորդ Ֆարուք Համադալլահ |
1969 թվականի Սուդանի պետական հեղաշրջումը հաջողված հեղաշրջում էր, որը ղեկավարում էր գնդապետ Ջաֆար Նիմեյրին։ Ջաֆար Նիմեյրին դեմ է եղել նախագահ Իսմայիլ ալ-Ազհարիի կառավարությանը։ Հեղաշրջումը նշանավորեց Սուդանի երկրորդ Ժողովրդավարական դարաշրջանի ավարտը և Նիմեյրիի 16-ամյա կառավարման սկիզբը։
Նիմեյրիի կառավարությունը արաբական արմատական ազգայնական ծրագիր է իրականացրել ՝ սոցիալ-տնտեսական զարգացման սոցիալիստական ծրագիր ներդնելով, ներառյալ մասնավոր սեփականության ազգայնացումը։ Նրա կառավարությունը նաև նպաստել Է Սուդանում առաջին քաղաքացիական պատերազմի դադարեցմանը, որը 1969 թվականից շարունակվել է գրեթե 14 տարի։ Ձգտելով խաղաղության ՝ նոր կառավարությունը շնորհել է համաներում և 1969 թվականի հունիսի 9-ին Հարավային Սուդանը ինքնավար շրջան հայտարարել[1]։
Հեղաշրջումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Հեղաշրջումը սկսվել է մայիսի 25-ի վաղ առավոտյան, և առավոտյան ժամը 4-ին Խարթում-Բահրի-Օմդուրման շրջանում հիմնական օբյեկտները գրավվել են, իսկ Սուդանի բանակի առաջատար գեներալները ձերբակալվել։ Առավոտյան ժամը 7:00-ին «Օմդուրման» ռադիոն հաղորդեց Նիմեյրիի և Բաբիկեր Ավադալլայի ձայնագրված ելույթները, որոնցում նրանք կառավարության վերաբերյալ իրենց ծրագրերը ներկայացրին։ Նույն առավոտ ավելի ուշ «Օմդուրման» ռադիոն հայտնել է նաև նախարարների նոր խորհրդի անդամների անունները, որոնք առաջադրվել էին մայիսի 23-ին Ավադալլայի և վեց առանցքային պաշտոնյաների միջև կայացած հանդիպման ժաանակ[2]։
Մինչհեղափոխական հրամանատարության իշխող խորհրդի կազմը նախատեսված էր նախապես, սակայն օրվա ընթացքում խորհրդի կազմը ընդլայնվել է։ Մինչ Ազատ սպաները այցելում էին բանակի հիմնական ստորաբաժանումները և անվտանգության կազմակերպությունները, որպեսզի համոզվեն նոր ռեժիմին իրենց հավատարմության մեջ, Նիմեյրին հանդիպեց Ազատ սպաների երկու անդամների հետ, ովքեր դեմ էին հեղաշրջմանը ՝ Բաբիկիր Ալ-Նուրը և Աբու ալ Քասիմ Հաշիմը։ Երկուսն էլ ունեին իրենց համապատասխան իշխանական բազաները։ Ընդ որում Ալ Նուրը Սուդանի կոմունիստական կուսակցության հետ կապ ունեցող բարձրաստիճան սպա էր, իսկ երկրորդը առանցքային կապեր էր պահպանում արաբ ազգայնականների և նասերիստների հետ։ Նիմեյրին, առանց այլ դավադիրների հետ խորհրդակցելու, որոշել է նրա աջակցության բազան ընդլայնելու համար երկուսին էլ մտցնել նոր կառավարության կազմի մեջ։ Նոր խորհրդի մեջ ներառվել է նաև կոմունիստական կուսակցության հետ կապ ունեցող մեկ այլ սպա ՝ Հաշեմ Ալ Աթտան։ Այսպիսով, նոր խորհուրդը բաղկացած էր ոչ միայն հեղաշրջում իրականացնողներից, այլև «Ազատ սպաներ» շարժման ներկայացուցիչներից, ովքեր դեմ էր տեղի ունեցած հեղաշրջմանը[2]։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Historical Dictionary of the Sudan. էջ 41.
- ↑ 2,0 2,1 Niblock, Tim (August 1987). Class and Power in Sudan: The Dynamics of Sudanese Politics, 1898-1985. էջ 240. ISBN 9780887064814.