Սոցիալական մեդիա մարքեթինգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սոցիալական մեդիայի մարքեթինգ, SMM [էս-էմ-էմ], ՍՄՄ, լսարանի մեծացման, բրենդի կամ ապրանքի նկատմամբ ուշադրության բարձրացման գործընթաց սոցիալական հարթակների միջոցով[1][2]։ Այն սոցիալական մեդիայի օգտագործման համալիր է, որ նպատակ ունի կազմակերպությունների առաջխաղացմանը նպաստելու և այլ բիզնես առաջադրանքները լուծելու։

Սոցիալական մեդիայի մարքեթինգում հիմնական շեշտադրումը կատարվում է այն կոնտենտի ստեղծման վրա, որը մարդիկ ինքնուրույն կտարածեն սոցիալական կայքերի միջոցով՝ առանց կազմակերպչի մասնակցության։ Համարվում է, որ հաղորդագրությունները, որոնք փոխանցվում են սոցիալական ցանցերի միջոցով, մեծ վստահություն են առաջացնում տվյալ ծառայության պոտենցիալ սպառողների մոտ։ Դա կապվում է սոցիալական մեդիայի տարածման խորհրդատվական համակարգի հետ՝ ի հաշիվ սոցիալական կապերի, որ ընկած են փոխազդեցության հիմքում։

Սոցիալական ցանցերում առաջխաղացումը թույլ է տալիս ճշգրտորեն ազդել նպատակային լսարանի վրա, ընտրել հարթակներ, որտեղ այդ լսարանը մեծավ մասամբ ներկայացված է, և այդ լսարանի հետ առավել համապատասխանող կոմունիկացիաներ ընտրել՝ նվազագույն աստիճանով ներգրավելով այդ գովազդում չհետաքրքրված անձանց։

Կարևոր է նշել, որ սոցիալական մեդիայի մարքեթինգը գործածվում է ոչ միայն ապրանքների և ծառայությունների բնագավառում։ Սոցիալական մեդիայի մարքեթինգը ակտիվորեն գործածում են նաև զանգվածային լրատվության միջոցները։ Նրանք իրենց էջերն են ստեղծում սոցիալական ցանցերում, տեղադրում են իրենց կոնտենտը և դրանով հավաքում են հետևորդների (իրենց ապրանքը ընթերցողների)։

Հարկ է տարբերել սոցիալական մեդիայի մարքեթինգը և սոցիալական մարքեթինգը։

Մեթոդներ և միջոցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոցիալական մեդիայի մարքեթինգը ներառում է աշխատանքի տարատեսակ մեթոդներ։ Նրանցից ամենահայտնիներն են բրենդի համայնքների կառուցումը (ընկերության ներկայացուցչությունների ստեղծումը սոցիալական ցանցերում), բլոգոլորտի հետ աշխատանքը, վարկանիշային մենեջմենթը, անհատական բրենդինգը և ոչ ստանդարտ գործիքները։

Սոցիալական մեդիայի մարքեթինգը շատ դինամիկ գործընթաց է, այդ իսկ պատճառով հարկ է անընդհատ ուսումնասիրել լսարանի հետաքրքրությունները և հետևել նոր միտումներին։

Սոցիալական մեդիայի մարքեթինգի շրջանակներում առանձնացվում է երկու ռազմավարական ուղղություն.

  • փակ,
  • բաց,

ինչպես նաև տարբերանշանի և այլ նշանների գործածում։

Ընդունված է համարել, որ սոցիալական մեդիայի մարքեթինգի միջոցով բրենդի ներկայացումը առավել արդյունավետ է համադրել SEO-ի՝ որոնման օպտիմալացման գործընթացի հետ։

Մի շարք մասնագետներ ներկայացրել են ԶԼՄ-ի հիմնական սխալները սոցիալական մեդիայի մարքեթինգի գործընթացը իրականացնելիս.

  1. Մեծ քանակությամբ գրառումներ կատարելը։
  2. Հետևորդների հետ մեկնաբանություններում փոխազդեցության բացակայությունը։
  3. Հետևորդների բացասական մեկնաբանությունների նկատմամբ ադմինիստրատորների ոչ պատշաճ պահվածքը։
  4. Բացասական մեկնաբանությունների հեռացումը։
  5. Օրենքներին և սկզբունքների չհետևելը։
  6. Կոնտենտի միայն մեկ տեսակի գործածումը։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • hԱրտյոմ Ա. Սենատորով. Մարտի «ՎԿ»-ի հետևորդի համար. SMM-ղեկավարություն. — М.: Ալպինա Փաբլիշեր, 2015. — 168 с. — ISBN 978-5-9614-4872-6
  • Դամիր Խալիլով «Մարքեթինգը սոցիալական կայքերում»
  • Կոնստանտին Մաքսիմյուկ «Նոր համացանց բիզնեսի համար»
  • Ջոշ Չարլին «Պայթուցիկ Web_Ալիք։ Ինչպես հասնել հաջողության աշխարհում՝ ձևափոխված ինտերնետ տեխնոլոգիաներով»
  • Պավել Սադովնիկով «ArtDia. ուղի դեպի հաջողություն»

Տես նաեւ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «What is Social Media Marketing». Search Engine Land. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 11-ին.
  2. Trattner, C., Kappe, F.: Social Stream Marketing on Facebook: A Case Study. International Journal of Social and Humanistic Computing (IJSHC), 2012.