Սոցիալական մարքեթինգ
Սոցիալական մարքեթինգ տերմինը առաջին անգամ օգտագործվել է 1970 թվականին։ Այն նշանակել է մարքեթինգի սկզբունքները կիրառել սոցիալական խնդիրների լուծման և սոցիալական գաղափարների կիրառմանն աջակցելու նպատակով։
Սոցիալական մարքեթինգը մասնագիտական ճյուղ է մարքեթինգի ասպարեզում, որը կարելի է սովորել և որում կարելի է հմտանալ։ Սոցիալական մարքեթինգը նպատակ ունի, ինտեգրելով մարքեթինգային հասկացությունները, ազդել անհատների և հասարակության խմբերի վարքագծի վրա այնպես, որ դա բերի ընդհանուր հասարակության բարելավմանը։
«Ամանատ» կոորպորատիվ ֆոնդը սոցիալական մարքեթինգը սահմանում է հետևյալ կերպ. «Սոցիալական մարքեթինգը մարքեթինգային գործիքների և միջոցների օգտագործումն է (ինչպիսիք են մարքեթիգային հետազոտությունները, ռազմավարական պլանավորումը, գովազդը և հասարակության հետ կապերը).
- կարևոր սոցիալ-նշանակության վերափոխումների իրագործման համար,
- սոցիալական քաղաքականության արդյունավետության բարձրացման համար,
- ոչ կոմերցիոն կազմակերպությունների ամրապնդման համար։»
Սոցիալական մարքեթինգը.
- օգնում է հասանելի դառնալ թիրախային շուկայի համար
- օգնում է համապատասխանեցնել ձեր «ուղերձը» թիրախային խմբի պահանջներին
- ստեղծում է ավելի մեծ ու երկարաժամկետ վարքային փոփոխություն։
Իրականում սոցիալական մարքեթինգով զբաղվող մասնագետները իրենց առջև դնում են հետևյալ խնդիրները՝
- Իրազեկել և հետաքրքրություն ստեղծել,
- Փոխել մոտեցումներն ու պայմանները,
- Մոտիվացնել մարդկանց ուզելու փոխել իրենց վարքագիծը,
- Ոգեշնչել մարդկանց գործելու,
- Խոչընդոտել վատթարացումը։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Маркетинг в социальной сфере: Методические указания»,2005 թ., Белоусова Л.А.