Սորուկ
| Սորուկ | ||||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Գիտական դասակարգում | ||||||||||||
|
||||||||||||
| Լատիներեն անվանում | ||||||||||||
| Camelina
Crantz, 1762
|
||||||||||||
| Հոմանիշներ | ||||||||||||
| Տիպիկ ներկայացուցիչներ | ||||||||||||
|
|
Սորուկ (լատիներեն՝ Camelina), կաղամբազգիների (խաչածաղկավորներ) ընտանիքի միամյա կամ երկամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 8 (այլ տվյալներով՝ 12) տեսակ[2]։
Հայաստանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանում՝ 4 տեսակ՝
- Սորուկ փուխր (լատիներեն՝ C. laxa),
- Սորուկ սպիտակածաղիկ (լատիներեն՝ C. albiflora),
- Սորուկ մանրապտուղ (լատիներեն՝ C. microcarpa),
- Սորուկ մերկ (լատիներեն՝ C. glabrata)։
Տարածված է Շիրակի, Սյունիքի, Գեղարքունիքի, Կոտայքի, Տավուշի և այլ մարզերում, Երևանի շրջակայքում։ Աճում է (ստորինից մինչև վերին լեռնային գոտիներում), քարքարոտ վայրերում, չոր լանջերին, աղբոտում ցանքերը։
Կենսաբանական նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Արմատն առանցքային է։ Ցողունը թավոտ է, բարակ, կանգուն, չյուղավորվող, բարձրությունը՝ մինչև 90 սմ։ Տերևներն ամբողջական են կամ գոգգավոր ատամնաեզր, ստորինները՝ կոթունավոր, ցողունայինները՝ նստադիր, նետաձև, նշտարաձև։ Ծաղկաբույլը ողկույզ է, ծաղիկները՝ մանր, բաց դեղնավունից մինչև վառ դեղին, սպիտակ։ Ծաղկում է մայիս-հունիսին։ Պտուղը տանձաձև կամ հակադիր ձվաձև պատիճ է։ Սերմերը մանր են, կարմրաշականակագույն։
Քիմիական կազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պարունակում է 25-46 % ճարպայուղ, որն օգտագործում են տեխնիկական նպատակներով։ Մեղրատու է[3]։
Տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Сведения о роде Camelina в базе данных Index Nominum Genericorum Международной ассоциации по таксономии растений (IAPT). (англ.)
- ↑ The Plant List: Camelina Արխիվացված 2019-06-10 Wayback Machine
- ↑ Абрикосов Х. Н. и др. Рыжик // Словарь-справочник пчеловода / Сост. Федосов Н. Ф.. — М.: Сельхозгиз, 1955. — С. 326.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Рыжик // Малый энциклопедический словарь Брокгауза и Ефрона։ В 4 томах. — СПб., 1907—1909. (Проверено 12 октября 2013)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սորուկ. Հայաստանի բույսեր
- Հայբուսակ կամ հայկական բուսաբառութիւն
- Steckbrief Արխիվացված 2015-09-10 Wayback Machine
- Über den Anbau von Leindotter als Mischfrucht. Արխիվացված 2003-12-30 Wayback Machine
| Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սորուկ» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սորուկ» հոդվածին։ |
| ||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
|
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 20)։ |