Սորիտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սորիտ (հունարեն՝ σωρείτης-կույտ), բարդ-կրճատ սիլլոգիզմ, որն առաջանում է գծային պոլիսիլլիգիզմից նրանում պրոսիլլոգիզմների եզրակացությունները բաց թողնվելու (լեզվական առումով) հետևանքով։ Լինում է առաջընթաց [գոկլենյան, գերմանացի տրամաբան Ռուդոլֆ Գոկլենիուսի (1547—1628) անունով], որն առաջանում է առաջընթաց պոլիսիլլոգիզմից («Կենդանի էակը մահկանացու է, մարդը կենդանի էակ է, Սոկրատեսը մարդ է, հետևաբար, Սոկրատեսը մահկանացու է»), և ետընթաց (արիստոտելյան), որն առաջանում է ետընթաց պոլիսիլլոգիզմից («Սոկրատեսը մարդ է, մարդը կենդանի էակ է, կենդանի էակը մահկանացու է, հետևաբար, Սոկրատեսը մահկանացու է»)։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 19