Ռուդոլֆ Գոկլենիուս
Ռուդոլֆ Գոկլենիուս | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 1, 1547[1] |
Ծննդավայր | Քորբախ, Կասելի ադմինիստրատիվ օկրուգ, Հեսսեն, Գերմանիա |
Մահացել է | հունիսի 8, 1628[2][3] (81 տարեկան) |
Մահվան վայր | Մարբուրգ, Giessen Government Region, Հեսսեն, Գերմանիա |
Քաղաքացիություն | Գերմանիա |
Կրթություն | Էրֆրուտի համալսարան |
Մասնագիտություն | բառարանագիր, լեզվաբան, փիլիսոփա և համալսարանի դասախոս |
Աշխատավայր | Մարբուրգի համալսարան և Վիտենբերգի համալսարան |
Երեխաներ | Rudolph Goclenius the Younger? |
![]() |
Ռուդոլֆ Գոկլենիուս (գերմ.՝ Rudolf Goclenius, մարտի 1, 1547[1], Քորբախ, Կասելի ադմինիստրատիվ օկրուգ, Հեսսեն, Գերմանիա - հունիսի 8, 1628[2][3], Մարբուրգ, Giessen Government Region, Հեսսեն, Գերմանիա), հին բողոքական նեոսխոլաստիկայի ներկայացուցիչ, Ֆիլիպ Մելանխթոնի ուսմունքի հետևորդ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է Կորբախում (ներկայումս՝ Վալդեկ Գրանկենբերգ, Հեսսեն)։ Նրա ավագ որդին՝ Ռուդոլֆ Գոկլինիուս Կրտսերը կամ պարզապես Ռուդոլֆ Գոկլենիուսը, Մարբուրգում եղել է պրոֆեսոր, ինչպես նաև նշանավոր մաթեմատիկոս։ Նա նաև աշխատել է ժանտախտի դեմ պայքարում։ Վերջինս հայտնիություն ձեռք բերեց այդ հիվանդության բուժմանն ուղղված զարմանահրաշ ծրագրով։ Ռուդոլֆ Գոկլենիուսը սովորել է Մարբուրգում, որտեղ 1601 թվականին ստացել է բժշկական գիտությունների, 1608 թվականին՝ ֆիզիկական գիտությունների, 1612 թվականին մաթեմատիկական գիտությունների դոկտորի աստիճան։
Հայտնի է նրանով, որ 1590 թվականին առաջին անգամ հիշատակել է «հոգեբանություն» տերմինը, որն հետագայում (1594 թվականին) օգտագործել է իր աշակերտ Օտտո Կասմանը։
Ստեղծել է «Փիլիսոփայական բառարան» („Lexicon philosophicum, quo tanquam clave philisophiae fores aperiunter“. 1613), որտեղ առաջին անգամ տվել է «գոյաբանության» և «անտինոմիա» տերրմինների բացատրությունները։
Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Partitionum dialectarum libri duo․ 1595․
- Isagoge in Organum Aristotelis․ 1598․
- Phisiologia crepitus ventris․ 1607․
- De peste febrique pestilentialis causis․ 1607․
- Uranoscopia, chiroscopia, metoposcopia, ophtalmoscopia․ 1608․
- De magnetica curatione vulnerum․ 1608․
- Lexicon philosophicum graecum․ 1615․
- Synanthrosis magnetica․ 1617․
- Problemata logica, pars I 1589, pars II 1590, Pars I-V 1594․
- Partitio dialectica, Frankfurt 1595 ․
- Isagoge in peripateticorum et scholasticorum primam philosopiam, quae dici consuevit metaphysica, 1598․
- Institutionum logicarum de inventione liber unus, Marburg 1598 ․
- P. Rami Dialectica cum praeceptorum explicationibus, Oberursel 1600․
- Physicae completae speculum, Frankfurt 1604․
- Dilucidationes canonum philosophicorum, Lich 1604․
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Marco Lamanna, La nascita dell'ontologia nella metafisica di Rudolph Göckel (1547-1628), Hildesheim: Georg Olms, 2013.
- Krstic, K. “The Author of the Term “Psychology”. Classics in the History of Psychology. 1964.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek, Staatsbibliothek zu Berlin, Bayerische Staatsbibliothek, Österreichische Nationalbibliothek Record #119396181 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 2,0 2,1 2,2 Marburger Professorenkatalog — 2016.
- ↑ 3,0 3,1 3,2 Internet Philosophy Ontology project
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Սուարեզի և Կանտի գոյաբանությանը նվիրված հետազոտությունների զարգացումներից ծնվեց գոյաբանությունը
- Այդ ամենը տեղի ունեցավ 1560-ից 1770 թվականների միջև ընկած ժամանակահատվածում Archived 2012-12-05 at Archive.is
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ռուդոլֆ Գոկլենիուս կատեգորիայում։ |