Սովորական կարմրատուտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սովորական կարմրատուտ
Gekraagde Roodstaart 20040627.JPG
Գիտական դասակարգում
Թագավորություն թռչուններ
Լատիներեն անվանում
Phoenicurus phoenicurus
Կարլ Լինեյ 1758
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում




Սովորական կարմրատուտ ձայնը

Սովորական կարմրատուտ (լատ.՝ Phoenicurus phoenicurus), կեռնեխների ընտանիքի թռչուն։ Բնադրող-չվող է, տարածված։

Արտաքին կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարմնի երկարությունը 14 սմ է, թևերի բացվածքը՝ 20,5 - 24 սմ, կենդանի զանգվածը՝ 14-15 գ։ Պոչի եզրային փետուրները շիկակարմիր-նարնջագույն են։ Բնադրման շրջանում հասուն արուի դիմային մասը սև է, մարմինը վերևից՝ կապույտ-մոխրագույն, ճակատը և հոնքը՝ սպիտակ, կուրծքը, մարմնի կողքերը՝ շիկակարմիր–նարնջնագույն։ Էգը վերևից մոխրագույն-դարչնագույն է, կուրծքը և փորը՝ նարնջագույն երանգով։ Երիտասարդը դարչնագույն է, վերևից՝ բաց գույնի պտերով, ներքևից՝ խիտ զոլերով։

Կենսակերպ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաճախակի նստած տեղից վայր է նետվում՝ կեր որսալու։ Նստած ժամանակ պոչը դողդոջուն է։ Անթաքույց է՝ արուն լավ ճանաչելի է, էգը՝ աննկատ։ Բնակվում է սաղարթավոր անտառներում, չուի ընթացքում տարածված է։

Սննդառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սնվում է անողնաշարավորներով, պտուղներով։

Բնադրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գարնանային ամենավաղ վերադարձը՝ ապրիլի 2-րդ տասնօրյակում։ Հարսանեկան զույգերը ձևավորվում են մինչև մայիսի վերջը, արհեստական բները զբաղեցնողները՝ ապրիլի վերջին տասնօրյակին։ Բույնը գավաթաձև է՝ խոտաբույսերից։ Բնադրում է ծառերի փչակներում կամ զբաղեցնում արհեստական թռչնաբները։ Ձվերը բներում հայտնվում են հունիսի ընթացքում։

Բազմացում և զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դնում է 19 մմ տրամագծով, դարչնավուն կապույտ 5-7 ձու։ Թխսակալում է էգը, արուն հսկում է բույնը։ Ձագերը բներում հայտնվում են 15-17 օր անց՝ լիարժեք թռչելու ունակությամբ օժտված։

Արհեստական բներ սովորական կարմրուտների զանգվածային ներգրավումը խթանում է վնասատու միջատների դեմ կենսաբանական պայքարի արդյունավետությունը։ Դիլիջանի արգելոցում հաջողությամբ փորձարկվել է արհեստական բներում բնադրումը։ 1968-1970 թվականներին 87 զույգ է բազմացվել, որի արդյունքում անտառային միջավայրը համալրվել է 520 թռչունով, կրկնակի բազմացման դեպքում թիվը կաճի 25-30%-ով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png