Սովետսկոյե զդռավոօխրանենիե (ամսագիր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սովետսկոյե զդռավոօխրանենիե (ռուս.՝ Советское здравоохранение - «Սովետական առողջապահություն»), ԽՍՀՄ առողջապահության նախարարության ամսագիր։ Առաջին անգամ լույս է տեսել 1942 թվականին (1940-1941 թվականներին՝ «Բոլնիչնոյե դելո»), Մոսկվայում։

Ամսագրի հիմնական բաժիններն էին՝ սոցիալական հիգիենա և հասարակական առողջության հարցեր, առողջապահության ղեկավարում, տնտեսական կյանքի պլանավորում, բժշկական հաստատությունների աշխատանքի գիտական կազմակերպում, գրախոսություն և քննադատություն։ Կանոնավորապես լուսաբանում էր առողջապահության հարցերին նվիրված համագումարների ու կոնֆերանսների աշխատանքները։ Տարեկան հավաքածուն ուներ հոդվածների ցուցիչ և հեղինակների այբբենական ցանկ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 16