Սովետսկայա տորգովլյա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սովետսկայա տորգովլյա (այլ կիրառումներ)

«Սովետսկայա տորգովլյա» («Советская торговля», «Խորհրդային առևտուր»), ԽՍՀՄ առևտրի մինիստրության գիտատնտեսական ամսագիր։ Լույս է տեսնել 1927 թվականից, Մոսկվայում (սկզբում՝ «Վոպրոսի տորգովլի», 1931-1937 թվականներին՝ «Սովետական տորգովիա», 1938-1940 թվականներին՝ «Վոպրոսի սովետսկոյ տորգովլի», 1941 թվականինի սկզբից՝ «Սովետական տորգովլյա»։ 1941 թվականի հուլիսից մինչև 1952 թվականը չի հրատարակվել։

Լուսաբանել է տնտեսության հրատապ խնդիրները, մեծածախ և մանրածախ առևտրի կազմակերպման ու տեխնիկայի հարցեր։ Տպագրել է նյութեր սոցիալիստական և կապիտալիստական երկրներում առևտրի զարգացման ուղիների մասին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։