Սովետսկայա ժենշչինա
«Սովետսկայա Ժենշչինա» (ռուս.՝ Советская женщина - Խորհրդային կին), հասարակական-քաղաքական, գրական-գեղարվեստական պատկերազարդ ամսագիր (մինչև 1954 թվականը՝ երկամսյա) նախկին Խորհրդային Միությունում։ Հանդիսացել է Խորհրդային կանանց կոմիտեի հրատարակությունը։ Առաջին անգամ լույս է տեսել 1945 թվականին, Մոսկվայում, 12 լեզվով (ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, իսպաներեն, չիներեն, կորեերեն, ճապոներեն, հինդի, հունգարերեն, բենգալերեն, արաբերեն)։
Խորհրդային գաղափարախոսության դիրքերից լուսաբանել է խորհրդային կանանց կյանքը, նրանց մասնակցությունը «կոմունիստական շինարարությանը», հրապարակել նյութեր կանանց միջազգային շարժումների, խորհրդային գիտության (հատկապես բժշկության և մանկավարժության) նվաճումների մասին, գրական-գեղարվեստական գործեր, գործնական խորհուրդներ՝ խոհարարության, կոսմետիկայի, ժամանակի նորաձևության մասին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 14)։ |