Սոնսորոլ (նահանգ, Պալաու)
Սոնսորոլ շրջան անգլ.՝ Sonsorol | |||
---|---|---|---|
| |||
![]() | |||
Երկիր | ![]() | ||
Կարգավիճակ | Նահանգ | ||
Մտնում է | Պալաու | ||
Վարչկենտրոն | Դոնգոսարու | ||
Խոշորագույն քաղաք | Դոնգոսարու | ||
ԲԾՄ | 1 մետր | ||
Հիմնական լեզու | Սոնսորոլերեն, պալաուերեն | ||
Բնակչություն (2014) | 42 | ||
Խտություն | 13 | ||
Ազգային կազմ | Պալաուցիներ, Ֆիլիպինցիներ | ||
Կրոնական կազմ | Քրիստոնյաներ | ||
Տարածք | 3,12 | ||
![]() | |||
Ժամային գոտի | UTC+9 | ||
ISO 3166-2 կոդ | PW | ||
Հեռախոսային կոդ | +680 | ||
Ինտերնետ-դոմեն | .pw | ||
Սոնսորոլ (անգլ.՝ Sonsorol), նահանգ Արևելյան Ասիայում գտնվող Պալաու կղզի-պետության կազմում։ Այն Պալաուի 16 նահանգներից մեկն է։ Բնակչությունը 2014 թվականի տվյալներով կազմում է 42 մարդ, իսկ տարածքը՝ 3,12 քառ. կմ։ Մայրաքաղաքը Դոնգոսարու փոքրիկ գյուղն է։
Նահանգը բաղկացած է չորս կղզիներից՝ Ֆաննա,Սոնսորոլ, Պուլո Աննա և Մերիր։
Խատոխոբեյ նահանգի հետ կազմում է Հարավարևմտյան Պալաու կղզիները։ Տեղի բնակիչները խոսում են սոնսորոլ լեզվով՝ չուկական լեզուներից։ Պետությունը հիմնադրվել է 1984 թվականի մայիսի 1-ին։ 2016 թվականի ապրիլի 29-ից Լաուրա Ի. Մայլսը նահանգի նահանգապետն է․ վերընտրվել է երկրորդ անգամ[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սոնսորոլա կղզիների առաջին հայտնագործությունը վերագրվում է Տրինիդադի անձնակազմին և նրա հրամանատար Գոնսալո Գոմես դե Էսպինոսային 1522 թվականի մայիսի 6-ին։ Երկու կղզիներն էլ պիտակվել են որպես Սան Խուան կղզիներ (Սուրբ Հովհաննեսի կղզիներ)։ Ճիզվիտների իսպանական միսիոներական արշավախումբը` սերժանտ-մայոր Ֆրանցիսկո Պադիլլայի գլխավորությամբ, կղզի է ժամանել 1710 թվականի նոյեմբերի 30-ին Պատաչե [անհայտ տերմին] Սանտիսիմա Տրինիդադով։ 1712 թվականին կղզիները կրկին ուսումնասիրվել են, այս անգամ իսպանական նավատորմի սպա Բերնարդո դե Էգոյի արշավախմբի կողմից։
2012 թվականի դեկտեմբերին նահանգը մեծ հարված է ստացել «Բոֆա» թայֆունից, և մարդիկ տարհանվել են Կորոր՝ երկրի ամենամեծ քաղաքը։ Սոնսորոլայից տարհանվել է 37 մարդ, Պուլո Աննայից՝ 19, Մերիրայից՝ 2։ Մի քանի ամիս անց, Պալաուի կառավարության որոշմամբ, կրկին բնակեցվում է միայն Սոնսորոլ կղզին, քանի որ այն ավելի էժան էր և ավելի մոտ էր մատակարարումներին։ 42 մարդ վերադարձել է կղզի, և այժմ նա միակն է նահանգում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Palau States». www.worldstatesmen.org. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 17-ին.
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոնսորոլ (նահանգ, Պալաու)» հոդվածին։ |
|