Սոբրոսոյի ամրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սոբրոսոյի ամրոց
իսպ.՝ Castillo de Sobroso
գալ.՝ Castelo de Sobroso
Նկարագրություն
Տեսակդղյակ
Վարչական միավորVilasobroso?
Երկիր Իսպանիա
Կառուցված9-րդ դար
Շինանյութքար
Բարձրություն13 մետր
Ճարտարապետական ոճռոմանական ճարտարապետություն
Ընթացիկ
սեփականատեր
Diputación Provincial de Pontevedra?
Քարտեզ
Քարտեզ
 Castle of Sobroso Վիքիպահեստում

Սոբրոսոյի ամրոց (իսպ.՝ Castillo de Sobroso, գալ.՝ Castelo de Sobroso), միջնադարյան պաշտպանական կառույց Իսպանիայի հյուսիս-արևելքում՝ Գալիսիա ինքնավար համայնքի Վիլասոբրոսո գյուղում։

Տեղադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոբրոսոյի ամրոցը գտնվում է Կոնդադո կոմարկայի Մոնդարիս մունիցիպալիտետի Վիլասոբրոսո գյուղում։ Ամրոցը տեղակայված է Լանդին բլրի լանջին[1]. նրա դիմաց փռված է Կոնդադո հովիտը, որ գտնվում է անմիջապես Պորտուգալիայի հետ սահմանին մոտ։ Իր ռազմավարական դիրքի պատճառով ամրոցը կոչվել է «Գալիսիայի թագավորության բանալի»։

Ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամրոցի, ինչպես նաև գյուղի անունները ծագում են լատիներեն suberosum բառից, որ նշանակում է խցանակաղնի, որ նախկինում աճել է այդ տարածքում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոբրոսոյի ամրոցը կարող է հիմնադրված լինել 9-րդ դարում, երբ քրիստոնյաները բնակություն են հաստատել Պիրենեյան թերակղզու հարավում։ Սակայն ամրոցի մասին առաջին անգամ հիշատակվում է 983 թվականին, երբ այնտեղ ապաստանել է Բերմուդո II թագավորը, ում զորքերը պատերազմում էին Ռամիրո II-ի զորքերի հետ։ Ալֆոնսո V-ի օրոք ամրոցը գրավվել է ու ավերվել։

20-րդ դարում ամրոցը վերակառուցվել է լրագրող Ալեխո Կարերա Մունսի ջանքերով, ով 1923 թվականին գնել է ամրոցի ավերակները 5000 պեսետով։ Մինչև իր կյանքի վերջը (մահացել է 1967 թվականին) նա միայնակ ամրոցում կատարել է վերակառուցման աշխատանքներ առանց որևէ մեկի օգնության։ 1981 թվականին հարևան Պոնտեարեաս մունիցիպալիտետը Կարերայի միակ աղջկանից՝ Զիտա Թերեզա Կարերա Ֆերեյրայից գնել է ամրոցը 30 միլիոն պեսետով։ 1995 թվականին սկսվել է ամրոցի վերակառուցումը։

Ներկայում Սոբրոսոյի ամրոցում տեղակայված է ազգագրական թանգարան։

2014 թվականին Պոնտեարեասի քաղաքային խորհուրդը տասնամյա պայմանագիր է կնքել Պոտևեդրա պրովինցիայի խորհրդի հետ, որը պարտավորվել է ամրոցում անցկացնել վերակառուցման աշխատանքներ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Castillo de Sobroso». depo.es. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 7 սեպտեմբերի, 2016-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Carrerres, Sarthou (1952). Castillos de España (Spanish). Espasa-Calpe. էջեր 268–271.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  • Gutíerrez, Ángel. El castillo de Sobroso (Spanish). Editorial Talleres Faro de Vigo.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  • Márquez Paramés, José (1985). Guía histórica de Villasobroso y su castillo (Spanish). Vigo: Talleres Gráfiloira.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  • Boga Moscoso, Ramón (2003). Guía dos castelos medievais de Galicia (Galician). Guías Temáticas Xerais. էջ 572. ISBN 84-9782-035-5.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  • Covelo Alonso, Rosa. Árbores e arbustos do Castelo de Sobroso (Galician). Diputación provincial de Pontevedra.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  • Márquez Paramés, José (2002). Sobroso baluarte histórico de Galicia. Editorial FAMA-Vigo. Diputación provincial de Pontevedra- Ayuntamiento de Mondariz-Entidad Local Menor de Vilasobroso. (en castellano y poesía en gallego). ISBN 84-88272-29-4
  • Márquez Paramés, José (2014) El Castillo de Sobroso -Patrimonio,historia y cultura popular. (Bilingüe, castellano y gallego) Imprensión en Eurográficas, de Santiago de Compostela.-ISBN 978-84-617-1154-3.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]