Սոբոթի ջրամբար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սոբոթի ջրամբար
Տեսակջրամբար
Երկիր Ավստրիա
ՎարչատարածքՇտիրիա
Երկարություն26 կմ
ԲԾՄ1076 մետր
Ավազանի տարածք297 կմ²
Ձևավորում1990
Քարտեզ
Քարտեզ

Սոբոթի ջրամբար (գերմ.՝ Stausee Soboth կամ գերմ.՝ Soboth See, սլովեն.՝ Jezero Sobote), արհեստական լիճ Ավստրիայում, որ ստեղծվել է 1990 թվականին[1], Դրավա գետի ձախակողմյան վտակ Բիստրիցայի (գերմաներեն՝ Ֆայստրից - գերմ.՝ Feistritz) ջրահոսքի առջև ամբարտակ բարձրացնելու միջոցով, որպեսզի գործարկվի Կորալպեի հիդրոէլեկտրակայանը։

Ջրամբարը գտնվում է Կորալպեի լեռներում, ծովի մակերևույթից 1080 մետր բարձրության վրա, սլովենա-ավստրիական պետական սահմանի մոտ, Սոբոթ գյուղի և նույնանուն լեռնանցքի մերձակայքում, Լաբոթից Գրաց տանող ավտոմայրուղու եզրին։ Նրա ջրահավաք ավազանը շուրջ 30 քառակուսի կիլոմետր է։ Արհեստական լիճն ունի 2 կիլոմետր երկարություն, 500 մետր լայնություն, 80 մետր խորություն։ Զուլալ ջուրը, մեղմ կլիման, եղևնու անտառներով պատված ափերը նպաստել են, որ ջրամբարն ու նրա շրջական վերածվեն առողջարանային ու հանգստի գրավիչ վայրի։ Ամռանն այս վայրերում հանգստանում, ապաքինվում ու կազդուրվում են հազարավոր մարդիկ[2] [3][4]:

Էլեկտրակայանը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կորալպեի հիդրոէլեկտրակայանը կառուցվել 1987-ից 1991 թվականներին։ Նրա հզորությունը մեծացնելու նպատակով 2009-2011 թթ. շահագործման է հանձնվել նաև պոմպակայան[5][6][7][8]։ 50 մեգավատտ հզորություն ունեցող էլեկտրակայանը տեղակայված է Դրավա գետի ափին, Լաբոթ (գերմաներեն՝ Լավամյունդ) քաղաքի մերձակայքում, ծովի մակերևույթից 339 մետր բարձրության վրա։ Արհեստական լճից ջուրը էլեկտրական կայան է մղվում հինգ կիլոմետրանոց թունելով ու երեք կիլոմետրանոց, բարձր ճնշման խողովակաշարով։ Ջուրն ահռելի թափով գահավիժում է 735,5 մետր բարձրությունից[9][10]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Stausee Soboth | Steiermark Urlaub». web.archive.org. 2017 թ․ օգոստոսի 5. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 28-ին.
  2. «StauseeSoboth». Holidays in Styria. Tourism portal of Styria. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 5-ին.
  3. «StauseeSoboth». Marktgemeind Eibswald. Municipality of Eibswald. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 5-ին.
  4. Marktgemeinde Eibiswald: Wassererlebnis Stausee Soboth Արխիվացված 2021-01-27 Wayback Machine; abgerufen am 15. April 2018
  5. «KW Koralpe: Upgrading zum Pumpspeicherkraftwerk» (PDF). Kelag. Juli 2015. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 15-ին.
  6. «Pumpspeicherkraftwerk Feldsee & Pumpspeicherkraftwerk Koralpe». Kelag. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 15-ին.
  7. «Wayback Machine» (PDF). web.archive.org. 2017 թ․ օգոստոսի 5. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 28-ին.
  8. «Pumpspeicherkraftwerke | KELAG». web.archive.org. 2017 թ․ օգոստոսի 5. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 28-ին.
  9. «KW Koralpe: Upgrading zum Pumpspeicherkraftwerk» (PDF). Kelag. July 2015. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 5-ին.
  10. «Pumpspeicherkraftwerk Feldsee & Pumpspeicherkraftwerk Koralpe». Kelag. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 5-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]