Սնոֆրիսք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սնոֆրիսք
Snøfrisk
Տեսակպանիր այծի կաթից
Առաջացման երկիր Նորվեգիա
Պաստերիզացումպաստերիզացված
Կազմվածքկիսակոշտ

Սնոֆրիսք (նորվ.՝ Snøfrisk՝ «թարմ, ինչպես ձյունը», կարդացվում է նաև սնյոֆրիսկ), սերուցքային նորվեգական պանրի տեսակ։ Պատրաստվում է 80 % այծի կաթից և 20 % կովի սերուցքից։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պանիրն առաջին անգամ ներկայացվել է Լիլեհամերում 1994 թվականի Օլիմպիական խաղերի ժամանակ։

Բաղադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նորվեգական «TINE» կազմակերպությունն արտադրում է «Սնոֆրիսքը» երկու տարբերակով՝ այծի կիսակոշտ պանիր «Սնոֆրիսք» և թարմ լոռային սերուցքային «Սնոֆրիսք»՝ կովի սերուցքի հավելումով։ Թողարկվում է բրգաձև պլաստիկ տուփերով, ինչպես դասական, այնպես էլ տարատեսակ հավելումներով՝ սնկեր, սամիթ, կարմիր սոխ և այլն։

Այծի կիսակոշտ Snøfrisk hard cheese պանիրը, որը թողարկում է նույն ապրանքանիշը, ունի մանր կլոր անցքեր, սպիտակ գույն, պատրաստվում է ամբողջությամբ պաստերիզացված այծի կաթից։ Կազմությամբ առաձգական է, համն արտահայտիչ է, փոքր-ինչ թթու, հագեցած[1]։ Աղը կազմում է միջինը 1.5 %

Կիրառում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պանիրը հարմար է բուտերբրոդների, աղի ակրատների, «շվեդական սեղանի» համար։ Սնոֆրիսքը կարող է նաև հանդես գալ որպես սերուցքի, թթվասերի կամ սոուսներում ու շոգեխաշման ժամանակ սերուցքային կրեմի այլընտրանք։ Նաև կարող է կիրառվել սերուցքային աղանդերի և մրգերով ու հատապտուղներով կարկանդակների համար[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Jarlsberg.com | Snøfrisk». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 14-ին.
  2. «Tine | Продукты | Snøfrisk». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 14-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]