Սննդամթերքի խտանյութեր
Սննդամթերքի խտանյութեր, չորացրած բուսական (բանջարեղեն, միրգ, հացահատիկ) և կենդանական (միս, կաթնամթերք, ձուկ) մթերքի խառնուրդներ, որոնց ավելացվում են ճարպեր, շաքար, համեմունքներ։ Օգտագործվում են պատրաստի կերակրատեսակների արագ պատրաստման համար։
Նպատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սննդամթերքի խտանյութեր պատրաստում են առաջին (բանջարեղենի, ընդեղենի, կաթնամթերքի ապուրներ), երկրորդ (շիլաներ, բանջարեղենի — մսի ռագու, ձվածեղներ), երրորդ (կիսել, ժելե, կրեմներ), ինչպես նաև մանկական սննդի համար հատուկ (ձավարների եփուկներ) կերակրատեսակներ ստանալու նպատակով։
Պատրաստման ձև
[խմբագրել | խմբագրել կոդը]Սննդամթերքի խտանյութեր պատրաստելիս ձավարները, ընդեղենը, բանջարեղենը ենթարկում են ջերմամշակման (գերեփում, սպիտակեցում, շոգեհարում), ավելի արագ եփվելու համար մասամբ ճզմում են։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/c/c1/Tomato_pur%C3%A9e_in_cans_-_multilingual.jpg/250px-Tomato_pur%C3%A9e_in_cans_-_multilingual.jpg)
ժամանակակից տեխնոլոգիական մեթոդները հնարավորություն են տալիս ձավարներից ստանալ սննդամթերքի խտանյութեր, որոնք եփել չեն պահանջում, այլ եռացրած ջուր լցնելուց և մի քանի րոպե պահելուց հետո ձեռք են բերում բնականոն թանձրություն (օրինակ՝ շիլա)։ Սննդամթերքի խտանյութեր թողարկվում են բրիկետավորված (սովորաբար 50—200 գ զանգվածով բրիկետներն ամուր փաթաթվում են խոնավանթափանց նյութերով և թղթով) և սորուն (կշռաբաշխում են պոլիէթիլենով կամ այլ թաղանթանյութով պատված թղթե ծրարներում)։ Սննդամթերքի խտանյութեր են նաև չոր նախաճաշերը, վարսակի և եգիպտացորենի փաթիլները, եգիպտացորենի ձողիկները, տապակած կարտոֆիլը, չոր սոուսները, կեքսերի ալրային խառնուրդները են։
Պահպանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Սննդամթերքի խտանյութեր կարելի է պահել մինչե 20 °C ջերմաստիճանի և օդի 75% հարաբերական խոնավության պայմաններում։ Տարբեր տեսակների սննդամթերքի խտանյութերի պահպանման ժամկետը 3—12 ամիս է։
Առավելություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սննդամթերքի խտանյութի առավելություններն են․
- նվազագույն զանգվածը բարձր կալորիականության դեպքում
- պահելու և փոխադրելու հարմարավետությունը
- տնային և հասարակական սննդի մեջ, ինչպես նաև արշավների ժամանակ օգտագործելու հնարավորությունը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 483)։ ![]() |