Սնելիուսի օրենք
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |

Սնելիուսի օրենք, բնութագրում է լույսի բեկումը երկու թափանցիկ միջավայրերի սահմանին։ Նաև կիրառում ենք այլ բնույթի ալիքների բեկման համար, օրինակ՝ ձայնային։ Օրենքը հայտնաբերել է հոլանդացի մաթեմատիկոս Վիլեբրորդ Սնելիուսը XVII դարի սկզբին։ Ավելի ուշ հրատարակվել (և հնարավոր է ինքնուրույն վերաբացահայտել է) Ռենե Դեկարտը։
Ընկնող լույսի անկյունը մակերևույթի վրա կապված է բեկման անկյան հետ հետևյալ հարաբերակցությամբ՝
որտեղ՝
- -միջավայրի բեկման ցուցիչ, որտեղից լույսն ընկնում է բաժանման սահմանին
- -ընկնող լույսի անկյուն
- - միջավայրի բեկման ցուցիչ, որտեղ լույսն ընկնում է անցնելով բաժանման սահմանը
- -բեկվող լույսի անկյուն

Հետևանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Եթե , ապա բեկման ճառագայթը բացակայում է, իսկ ընկնող ճառագայթը ամբողջությամբ արտացոլում է բաժանման սահմանի մակերևույթին։ Անհրաժեշտ է նկատել, որ անիզոտրոպ միջավայրի դեպքում բեկումը ենթարկվում է ավելի դժվար օրենքի։ Այդ դեպքում հնարավոր է կախվածություն ոչ միայն ընկնող լույսի ուղղությունից, այլ նաև՝ նրա բևեռացումից։
- Նաև պետք է նկատել, որ Սնելիուսի օրենքը չի բնութագրում ընկնող, բեկվող և անդրադարձող ճառագայթների ինտենսիվությունների և բևեռացումների հարաբերակցությունը, , դրանց համար գոյություն ունեն ավելի մանրամասն Ֆրենելի բանաձևեր։
- Սնելիուսի օրենքը լավ սահմանված է երկրաչափական օպտիկայի համար, այսինքն՝ այն դեպքում, երբ ալիքի երկարությունը բավականաչափ փոքր է համեմատած բեկող մակերևույթի չափերի հետ։
Վեկտորական բանաձև[խմբագրել | խմբագրել կոդը]
Դիցուք՝ և ճառագայթային վեկտորները ընկնող և բեկվող լուսային ճառագայթներ են, ապա կան վեկտորներ՝ ճառագայթի ուղղությունը ցույց տվող և երկարություն ունեցող և , իսկ նորմալի վեկտորն է բեկման մակերեսի բեկման կետում, ապա՝