Սնդիկ շառաչող

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սնդիկ

Սնդիկ շառաչող, սնդիկի ֆուլմինատ Hg(ONC)2, շառաչող թթվի՝ HO—N→C սնդիկային աղը, ինիցող պայթուցիկ նյութ։

Անգույն կամ մոխրագույն, ջրում չլուծվող բյուրեղներ են։ Հեշտությամբ պայթում է (հարված, շփում, արագ տաքացում են)։ Զգույշ տաքացնելիս դանդաղ քայքայվում է, 130—150 °C-ում՝ ինքնաբոցավառվում է պայթյունով։ Ստացվում է սնդիկի նիտրատի, ազոտական թթվի և էթիլսպիրտի փոխազդեցությամբ։ Օգտագործվում է դետոնացնող և բռնկող պատիճներում։ Աստիճանաբար դուրս է մղվում կապարի ազիդով և այլ ավելի արդյունավետ պայթուցիկ նյութերով։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 480 CC BY-SA icon 80x15.png