Սյուզի Շահբազյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սյուզի Շահբազյան
Ծնվել էհուլիսի 23, 1986(1986-07-23) (36 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունՀայաստանի Երգի պետական թատրոն և Երևանի պետական համալսարան
Մասնագիտություներգչուհի և հաղորդավար

Սյուզի Շահբազյան (հուլիսի 23, 1986(1986-07-23), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ երգչուհի, հաղորդավարուհի[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սյուզի Շահբազյանը ծնվել է Երևան քաղաքում, 1986 թվականի հուլիսի 23-ին[2]։ Ավարտել է Երևանի «Բարիկ Ա» միջնակարգ մասնավոր քոլեջւ։ Երաժշտական կրթությամբ զբաղվել է յոթ տարեկանից՝ սովորել է երաժշտական դպրոցի վոկալի և դաշնամուրի բաժիններում։ Երգել է խմբավար, մանկավարժ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Էմմա Ծատուրյանի անվան երգչախմբում, որտեղ համերգներից մեկի ժամանակ կատարել է կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի հեղինակային «Խոհեր» երգը, որի համար Ռոբերտ Ամիրխանյանի կողմից պատվոգիր և հրավեր է ստացել` ուսանելու հենց իր մոտ։ 10 տարեկան հասակում Սյուզի Շահբազյանը մասնակցել է «Դո-Ռե-Մի» մանկապատանեկան մրցույթ-փառատոնին, արժանացել 1-ին մրցանակի ու ձեռք բերել ԱՄՆ ուղեգիր։ Երևան վերադառնալուց հետո ուսումը շարունակել է Հայաստանի Երգի պետական թատրոնում։

2003-2007 թվականներին Սյուզի Շահբազյանը սովորել է Երևանի պետական համալսարանի ռոմանագերմանական ֆակուլտետում։ 2005 թվականից որպես երգչուհի հանդես է եկել նոր ստեղծված «Հայք» խմբում[3], իսկ խմբի կատարած «Քամի փչի[4]» երգը տարիներ առաջ համարվել է հայկական շոու-բիզնեսի գլխավոր հիթերից մեկը[5], սակայն 10 տարի անց Նարեկ Պետրոսյանի հետ նկարահանել է «Քամի փչի» երգի նոր տարբերակը[6][7]։

Սյուզի Շահբազյանը անհատ երգչուհու իր գործունեությունը շարունակել է 2009 թվականից, Հայաստանում և արտերկրում ունեցել է մի շարք համերգներ, մասնակցել է «Ֆորտ Բոյարդ», «Լավագույններից լավագույնը», «Աջ, թե ձախ» և այլ տարբեր հեռուստանախագծերի։

2007 թվականին թողարկվել է Սյուզի Շահբազյանի «Նայում ես իմ վրա» ձայնասկավառակը, նկարահանել է մոտ 15 տեսահոլովակ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]