Սյոիտի Իտիկավա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

ԻՏԻԿԱՎԱ Սյոիոի (Մարտի 20.1892-Մարտի 15.1945), ճապոնական բանվորական շարժման գործիչ։ Ճապոնիայի կոմունիստական կուսակցության (ՃԿԿ) անդամ 1922 թ.-ից։ 1916 թ.-ին ավարտել է Վասեդայի համալսարանի գրականության ֆակուլտետը։ 1922 թ.-ին եղել է «Մուսան կայկյու» («Չունևորների դասակարգ») ամսագրի խմբագիրը։ 1928 թ.-ին Կոմինտերնի 6 կոնգրեսում (Մոսկվա) ընտրվել է Կոմինտերնի Գործկոմի անդամ։ Վերադառնալուց հետո գլխավորել է ՃԿԿ։ 1929 թ.-ին ձերբակալվել է և դատապարտվել ցմահ բանտարկության։ Կոմինտերնի 7 կոնգրեսում (1935 թ.) հեռակա կարգով ընտրվել է Գործկոմի անդամ։ Տանջամահ է արվել Միյագի բանտում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 441 CC-BY-SA-icon-80x15.png