Սկանդոլա (արգելոց)
Սկանդոլա | |
---|---|
![]() | |
Տեսակ | Corsican nature reserve? և բնության հատուկ պահպանվող տարածք |
Երկիր | ![]() |
Վարչատարածք | Կորսիկա |
Մակերես | 1669 հեկտար[1] |
Մասն է | Gulf of Porto: Calanche of Piana, Gulf of Girolata, Scandola Reserve? |
Ձևավորում | դեկտեմբերի 9, 1975 և 1975[1] |
![]() | |
![]() |
Սկանդոլա բնական արգելոց, գտնվում է Կորսիկա ֆրանսիական կղզու արևմտյան ափին, Կորսիկայի մարզային այգու տարածքում։ Արգելոցը հիմնադրվել է 1975 թվականին։ Պուրակը և արգելոցը ՄԱԿ-ի կողմից ճանաչվել են որպես «Բնության համաշխարհային ժառանգության վայր»։ 1983 թվականին ընդգրկվել է Համաշխարհային ժառանգության ցանկում[2]։
Տեղադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սկանդոլայի Արգելոցը գտնվում է Կորսիկայի արևմտյան ափին, Պունտա Մուչիլլինայի և Պունտա Ներայի միջև և ներառում է Քեյփ Ջիրոլաթան և Քեյփ Պորտոն։ Արգելոցն ընդգրկում է 19,19 քառ. կմ տարածք, որից 9,19 քառ. կմ հող է, իսկ 10 քառ. կմ-ը՝ ծով։
Ֆիզիկական առանձնահատկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արգելոցն ունի երկու հատված՝ Էլփա Ներա խորշը և Սկանդոլայի թերակղզին։ Ճեղքված և թափանցիկ ժայռերում կան բազմաթիվ քարանձավներ, որոնց սահմանակցում են բազմաթիվ բեկորներով և գրեթե անմատչելի կղզյակներով խորշեր, ինչպիսին՝ Տուարան։ Ափը հայտնի է կարմիր ժայռերով, ավազե լողափերով և հրվանդաններով։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Այստեղ տարածված է Միջերկրածովյան կլիման՝ տաք, չոր ամառներով։
Պահպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1930 թվականին ընդունվեց մի օրենք, որն արգելում էր Կորսիկայի տարածաշրջանային այգում ոչնչացնելը կամ փոփոխումը։ Սկանդոլայի բնական արգելոցը խիստ պաշտպանված է, որպեսզի տարածքը վերադառնա իր բնական վիճակին։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- UNESCO World Heritage Site profile
- UNEP-WCMC World Heritage Site datasheet [1] Արխիվացված 2009-01-14 Archive-It
- Pictures and description on http://www.wikisailing.com/Ilot_Palazzu Արխիվացված 2007-09-27 Wayback Machine
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սկանդոլա (արգելոց) կատեգորիայում։ |