Jump to content

Սխգահ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սխգահ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Վան-Տոսպ գավառում։ 1909 թ.-ին ուներ 135 տուն հայ բնակիչ։ Զբաղվում էին հացահատիկի մշակությամբ, այգեգործությամբ, անասնապահությամբ։ Գյուղում կար եկեղեցի՝ կից դպրոցով։ Բնակիչները տեղահանվել են 1915 թ.-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին։ Սակավաթիվ փրկվածներն ապաստանել են Արևելյան Հայաստանում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 434