Սլովենիայի գրողների միություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սլովենիայի գրողների միություն
Տեսակ գրական միություն
Երկիր Flag of Slovenia.svg Սլովենիա
Հիմնադրված ապրիլի 21, 1872
Պարգևներ Q44253599?
Կայք drustvo-dsp.si/drustvo/drustvo.html

Սլովենիայի գրողների միություն (սլովեն.՝ Društvo slovenskih pisateljev), Լյուբլյանայում հիմնադրված սլովենացի գրողների շահույթ չհետապնդող ընկերություն:  

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սլովենիայի գրողների միությունը հիմնադրվել է 1872 թվականի ապրիլի 21-ին Լյուբլյանայում սլովենացի քահանա, գրող, մանկավարժ Դավորին Տրստենյակի նախաձեռնությամբ, ով դարձել է ընկերության առաջին նախագահը: Իր գործունեության ընթացքում կազմակերպությունը հանդես է եկել տարբեր անուններով, իր ներկայիս անունը ստացել է 1968 թվականին՝ «Društvo slovenskih pisateljev»: Ընկերությունը գրական հարթակ է գրողների, բանաստեղծների, դրամատուրգների, էսսեիստների համար, ովքեր նպաստում են ընդհանուր սոցիալ-մշակութային հետաքրքրությունների զարգացմանը[1]:

Միության ջանքերով արտերկրում խթանվում է սլովեներեն գրականությունը: Միջազգային գործունեության շրջանակներում ներառված են շփումները մշակութային հաստատությունների և գրողների միությունների հետ ամբողջ աշխարհում, համագործակցություն գրական ամսագրերի հետ[2]: Միությունն ունի իր սեփական հրատարակչությունը՝ «Litterae slovenicae» (մինչև 1991 թվականը՝ «Le Livre Slovène»), որը հրատարակում է քաղվածքներ, բանաստեղծություններ, սլովենացի գրողների կարճ պատմվածքների թարգմանություններ՝ սլովենական գրականությունը հասանելի դարձնելով համաշխարհային լսարանի համար:

Միությունը շնորհում է ամենամյա Վիլենիցա մրցանակ Կենտրոնական Եվրոպայի հեղինակներին գրականության բնագավառում ձեռքբերումների համար: Մրցանակաբաշխությունը տեղի է ունենում Վիլենիցա քարանձավում[3]: 1986 թվականից միությունը շնորհում է նաև ամենամյա Յենկո մրցանակ՝ վերջին երկու տարիների սլովեներեն հրապարակված լավագույն բանաստեղծական հավաքածուի համար:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]