Սլովենիայի ազգային պատկերասրահ
Սլովենիայի ազգային պատկերասրահ | |
---|---|
Տեսակ | պատկերասրահ և ազգային թանգարան |
Երկիր | Սլովենիա |
Տեղագրություն | Լյուբլյանա |
Հասցե | Prešernova cesta 24 |
Հիմնադրվել է | 1918 |
Կայք | ng-slo.si |
Սլովենիայի ազգային պատկերասրահ (սլովեն.՝ Narodna galerija), ազգային պատկերասրահ Սլովենիայի մայրաքաղաք Լյուբլյանայում։ Հիմնադրվել է 1918 թվականին, Ավստրո-Հունգարական կայսրության անկումից և Հարավսլավիայի Թագավորության հիմնադրումից հետո։ Ի սկզբանե թանգարանը տեղակայվել է Կրեսիջա պալատում։
Թանգարանի շենքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանի ներկայիս շենքը կառուցվել է 1896 թվականին Լյուբլյանայի քաղաքապետ Իվան Հրիբարի կառավարման օրոք, ով ցանկանում էր Լյուբլյանան դարձնել բոլոր սլավոնական հողերի մայրաքաղաքը։ Կառույցը նախագծել է չեխ ճարտարապետ Ֆրանտիշեկ Սկարբրոուտը։ Շենքը սկզբում օգտագործվել է որպես Սլավոնական մշակույթի կենտրոն («Նարոդնի դոմ», Narodni dom)։ Գտնվում է Տիվոլի զբոսայգու մոտ և ամբողջական վերանորոգվել է 2013-2016 թվականներին։ 1990-ական թվականներին սլովենացի ճարտարապետ Էդվարդ Ռավիկարը նախագծել է պատկերասրահի հավելյալ մասնաշենքը։ 2001 թվականին կառույցի երկու մասերն իրար կապելու համար ճարտարապետներ Յուրի Սադարի և Բոշտյան Վուգայի նախագծով կառուցվել է ապակե թափանցիկ պատկերասրահ[1]։
Ցուցադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատկերասրահի մշտական հավաքածուում ներկայացված են նմուշներ միջնադարից մինչև 20-րդ դարի սկիզբ։ Շենքի կենտրոնական ապակե պատկերասրահում կարելի է տեսնել բարոկկո ոճի ցայտաղբյուրը, որը այստեղ է տեղափոխվել 2008 թվականի վերանորոգումից հետո։ Թանգարանի հավաքածուն ներառում է սլովենացի ու եվրոպացի արվեստագետների աշխատանքներ[2]։
- Լադիսլաո դե Գաուսը
- Անտոն Աժբե
- Ռենատո Բիռոլի
- Կոռնելիս դե Վալ
- Մարի Էլիզաբեթ Լուիզա Վիժե-Լեբրոն
- Ֆրիդրի Գաուերման
- Ժան Ժուվենե
- Իվան Գրոխառ
- Իվան Զաեց
- Յակոբ Յորդանս
- Իվանա Կոբիլցա
- Ֆիլիպ Մալյավին
- Վալենտին Մետցինգեր
- Յակոբ Պինաս
- Մատեյ Ստերնեն
- Իոսիպ Տոմինց
- Ֆրանս Ֆրանկեն
- Յանեզ Շուբից
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Անհայտ հեղինակ, Վլադ Դրակուլա, երբ Պիղատոսը դատում է Հիսուսին (15-րդ դար)
-
Պիետրո Լիբերի, «Անտիկ տեսարան» (17-րդ դար)
-
Իոսիպ Տոմինց, «Ինքնադիմանկար» (1830)
-
Պավել Կյունլ, «Ribji trg in Ljubljana», 1847
-
Յուրի Շուբից, «Որսից առաջ» (19-րդ դար)
-
Իվանա Կոբիլցա, «Ծեր կինը սուրճ է խմում» (Kofetarca), 19-րդ դար
-
Իվան Գրոհաև, «Սերմնացան» (1907)