Սլեքթիվիզմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սլեքթիվիզմ կամ բազմոցային ակտիվիզմ (անգլ.՝ slacktivism, հաճախ slactivism կամ slackervism - հիբրիդ բառ է, կազմված slacker (անգործ) և ակտիվություն բառերից), եզր, որը նկարագրում է «ինքնահանգստացման» գործողություն հօգուտ որևէ հարցի կամ որևէ սոցիալական պրոբլեմի լուծման, որը համարյա կամ բացառապես օգուտ չի տալիս։ Սլեքթիվիզմի հիմնական արդյունքը սլեքթիվիստի բավարարվածության զգազմունքն է և այս կամ այն պրոբլեմի լուծմանը մասնակցելու պատրանքը։ Սլեքթիվիստը օգնում է իր էգոյին, այլ ոչ թե նրանց ովքեր դրա կարիքը ունեն։ Սլեքթիվիզմի գործողությունները սլեքթիվիստից պահանջում են նվազագույն գործողություններ և ջանքեր, բայց սլեքթիվիստը կարծում է, թե իր մնվազագույն ջանքերը փոխարինում են մեծ ծախսեր.[1]։

Շատ վեբ կայքեր և նորությունների հարթակներ իրենց էջերի միջերեսներում կապ ունեն սոցիալական ցանցերի, ինչպիսիք են ՝ Facebook-ի և Twitter-ի հետ, ինչը հեշտացնում է ինտերնետում տեսած ցանկացած նյութի հավանություն տալ, կիսվել այլ հարթակներում։ Մարդիկ այժմ կարող են սոցիալական և քաղաքական հարցերի շուրջ իրենց անհանգստությունը արտահայտել մեկ կտտոցով, չնվիրելով մեծ ուշադրություն և չծախսելով մեծ ջանքեր։.[2]

Սլեքթիվիստական միջոցառումները կարող են ընդգրկել ինտերնետ պահամջների ստորագրում[3] տարբեր կազմակերպությունների ինտերնետ համայնքների անդամակցելը, առանց նրանց հետ համագործակցելու, սոցիալական ցանցերում ստատուսներ գրելն ու տարածելը, սոցիալական ցանցերում անձնական տվյալներն ու ավտարները փոխելը, որպես այս կամ այն իրադարձության արձագանք[4][5]։

Միացյալ ազգերի կազմակերպության ՁԻԱՀ ՄԻԱՎ-ի միացյալ ծրագիրը նկարագրել է «սլեքթիվիստ» անգլ.՝ slacktivist եզրը՝

Aquote1.png Մարդիկ, ովքեր արտահայտում են իրենց աջակցությունը, կատարելով պարզ գործողություններ, իրապես չեն ներգրավվում խնդրի մեջ և նրանց գործողությունները փոփոխությունների չեն կարող հանգեցնել։ Aquote2.png

Եզրի ծագումն ու օգտագործումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սլեքթիվիզմ եզրը ըստ ամենայնի առաջինն են օգտագործել Դուայթ Օզարդը և Ֆրեդ Կլարկը 1995 թվականին Cornerstone Festival-ի ժամանակ «slacker activism» որպես բառակապակցության կարճ ձև։ Այդ ժամանակ եզրը բնորոշում էր երիտասարդ մարդկանց, որոնք փորձում էին ազդել հասարակական կարծիքի վրա մասնակի հասարակ գործողություններով, օրինակ ծառ են տնկել, բողոքի գործողությանը մասնակցելու փոխարեն։ Սկզբնական շրջանում եզրը դրական-չեզոք իմաստով էր օգտագործվում[7]։

Ռադիոհաղորդավար և քաղաքական մեկնաբան Դեն Քարլինը օգտագործել է այս եզրը իր շոուի մեջ 1990-ական թվականներին և հավանաբար այդ ժամանակ եզրը ստացել է ներկայիս իմաստը։

«Newsday»-ի տեսաբան Մոնտի Ֆանը առաջիններից է օգտագործել այս եզրը 2001 թվականին, իր «On the Net, 'Slacktivism'/Do-Gooders Flood In-Boxes»հոդվածում[8]։

Սլեքթիվիզմ եզրի առաջին օգտագործումներից է Բարնաբի Ֆեդերի «New York Times»-ում «They Weren’t Careful What They Hoped For.»հոդվածում։ Ֆեդերը քաղվածում է Snopes.com կայքից Բարբարա Միքելսոնի խոսքերը, ով նկարագրում էր վերը նշվածի նման միջոցառումներ՝ «Այս ամենը սլեքթիվիզմի շնչով է․․․ մարդկանց ցանկությունը անել ինչ-որ լավ բան բազկաթոռից չելնելով»[9]։

Սլեքթիվիզմ եզրի ևս մեկ օգտագործում կա Եվգենի Մորոզովի «Ցանցային խափեություն․ ինտերնետ ազատության մութ կողմը» գրքում։ Այս գրքում Մորոզովը «բազմոցային ակտիվիզմ» եզրը կապում է Քոլդինգ-Յորգենսենի 2009 թվականի փորձի հետ։ Մանկական հոգեբան Անդերս Քոլդինգ-Յորգենսենը Ֆեյսբուքում կեղծ խումբ էր բացել, որի էջին կարծիք էր գրել, թե Կոպենհագենի իշխանությունը պատրաստվում է պատմական «Ստորկ» շատրվանը քանդել։ 125 մասնակից միացան խումբը բացելու առաջին օրը, և գրանցվողների թիվը անշեղորեն աճեց և վերջում հասավ 27500 մարդու[10]։ Մորոզովը այս փորձով բացահայտում է սլեքթիվիզմի էությունը՝ երբ կապի ծախսերը նվազագույն են, խմբերը շատ հեշտ են ձևավորվում[11] Քլեյ Շիրկին նմանապես բնութագրում է սլեքթիվիզմը, որպես «ծիծաղելու աստիճան հեշտ խմբերի ձևավորում»[11]։

Սլեքթիվիզմի քննադատությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սլեքթիվիզմը հաճախ ենթարկվում է քննադատության։ Շատերը պնդում են, որ սլեքթիվիզմը ենթադրում է, որ պրոբլեմները կարող են լուծվել սոցիալական մեդիայի օգնությամբ, և եթե սա անգամ ճիշտ է տեղական, փոքր հարցերի դեպքում, ապա մեծ, ընդհանուր պրոբլեմների դեպքում անարդյունավետ է[12][12]։

Բազմոցային ակտիվիզմի քննադատությունը այն գաղափարն է տածում, որ ինտերնետ-միջոցառումները արդյունավետ չեն և դրանք բացառում կամ նվազագույնի են հասցնում քաղաքական միջամտությունը իրական կյանքում։ Բայց, քանի որ հետազոտությունների մեծ մասը կատարվել են առանձին ընկերությունների և դեպքերի համար, ապա վերցված նպատակին հասնելու գործողությունների ճիշտ տոկոսը դժվար է ստանալ։ Հաճախ սլեքթիվիզմի հետազոտությունները կատարվում են բաց դեմոկրատական հասարակություններում, այն դեպքում, երբ ավտորիտար և տոտալիտար հասարակություններում որևէ միջոցառմանը աջակցելն ու հավանություն տալը ավատար փոխելով կամ սեփական էջում որոշ կոչեր վերատպելով՝ քաջություն է պահանջում և դա դիտվում է, որպես նշանակալի արարք[13][14]։ Լրագրող Կորտին Ռեդչը պնդում է, որ մասնակցության անգամ այդ ցածր աստիճանը Արաբական գարնան ժամանակ արաբ երիտասարդության համար բավականին կարևոր ակտիվության ձև էր, քանի որ նրանց հասանելի ազատության այս ձևը կայծ էր, որ կարող էր հրդեհ առաջացնել լրատվական միջոցներում, երբ այս կամ այն հեշթեգը թոփ դիրք է գրավում և ժամանակակից ԶԼՄ-ները նորությունների ժապավենի ձևավորման ժամանակ նպատակադրված մոնիտորացնում են վիճակագրությունը։

Aquote1.png Սոցիալական մեդիաների ուժը նրանում է, որ նրանք օգնում են միջազգային օրակարգ ձևավորել և հանդիսանում են պետական մոնոպոլիայի քայքայման միջոցներից մեկը։
- Կորտին Ռեդչ[15]
Aquote2.png

Ռեդչը նաև նշում է, որ վախը, թե վիրտուալ ակտիվությունը դուրս կմղի իրական ակտիվությանը պայքարից, հիմնավորված չէ, քանի որ այն ոչ մի տեսակի ազդեցություն չունի քաղաքական ակտիվության վրա.[16]։

Միքա Ուայթը գտնում է, որ սլեքթիվիզմի աճը մոտեցնում է տեխնոկրատիայի մայրամուտը, այսինքն կազմակերպչական կառույցների կամ կառավարման համակարգի, որտեղ նախապես ընտրվում են որոշումներ կայացնող անձինք։ Ներկայումս համարյա թե յուրաքանչյուրը կարող է մասնակցել որոշում կայացնելու և դրանք իրականացնելու գործում։ Թվային ակտիվությունը սոցիալական հավասարության փոխանցողն է։ Դրա հետ մեկտեղ Ուայթը պնդում է, որ չնայած սլեքթիվիզմը որևէ փոփոխությանը մասնակցելու ամենապարզ ձևն է, բայց ոգևորությունը ինտեռնետ ակտիվությունից գնալով պակասում է, քանի որ մարդիկ զգում են դրա անարդյունավետությունը։ Եվ դա կարող է հանգեցնել հիասթափության բոլոր տեսակի ակտիվության հանդեպ.[17]։

Մալքհոլմ Գլեդուելը Նյու Յորքեր (անգլ.՝ The New Yorker) թերթում (հոկտեմբեր, 2010) ,[18] հարձակվում է նրանց վրա, ովքեր համեմատում են սոցիալական ցանցերի «հեղափոխությունը», գոյություն ունեցող կարգերին մարտակոչ նետող իրական ակտիվության հետ։ Նա պնդում է, որ լրատվական միջոցներում հայտնված ժամանակակից սոցիալական արշավները, չեն կարող համեմատվել ռիսկի ենթակա ակտիվության հետ, որը գոյություն ունի «հողի» վրա։

Aquote1.png Ինչպես ժամանակին գրում էր պատմաբան Ռոբերտ Դարնթոնը՝ մեր ժամանակի հաղորդակցական տեխնոլոգիաների հրաշքները թյուր տպավորություն են ստեղծում անցյալի մասին, ընդուպ այն, թե այս տեխնոլոգիաները նախապատմություն չունեն, և որ հեռուստատեսությունից ու ինտերնետից առաջ ոչ մի կարևոր բան չի եղել։ Բայց սոցիալական մեդիայի անզուսպ խանդավառության առիթով կա մտահոգության ևս մի պատճառ՝ ամերիկյան պատմության ամենաարտակարգ սոցիալական ցնցումից ընդամենը հիսուն տարի անց, մենք կարծես մոռացել ենք, թե ինչ է իրական ակտիվությունը.[18]։ Aquote2.png

2011 թվականի քոլեջի ուսանողների հարցումը ցույց տվեց շատ ավելի քիչ դրական վերաբերմունք առցանց քաղաքականությամբ զբաղվողների հանդեպ, ի տարբերություն նրանց, ովքեր զբաղվում են դրանով իրական կյանքում[19]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Davis, Jesse (27 October 2011).
  2. Carr, David.
  3. Snopes.com: Inboxer Rebellion (Internet Petitions) — discusses slacktivism in some detail
  4. Obar, Jonathan; et al. (2012).
  5. Obar, Jonathan (2014).
  6. UNAIDS, UNAIDS OUTLOOK REPORT, July 2010
  7. Christensen, Henrik Serup (2011).
  8. Phan, Monty (26 February 2001).
  9. Feder, Barnaby.
  10. «Stork Fountain Experiment #1: Why Facebook groups are not democratic tools | Virkeligheden».
  11. 11,0 11,1 Morozov, Evgeny (2011).
  12. 12,0 12,1 Morozov, Evgeny.
  13. Radsch, Courtney (May 2012).
  14. «Cyberactivism and the Arab Revolt: Battles Waged Online and Lessons Learned (Part 1 of 9)».
  15. Courtney Radsch (Feb 28, 2011).
  16. Christensen, Henrik Serup.
  17. White, Micah.
  18. 18,0 18,1 Gladwell, Malcolm (4 October 2010).
  19. Vitak, J., Zube, P., Smock, A., Carr, C. T., Ellison, N., & Lampe, C. (2011).

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Feder, Barnaby. (May 29, 2002) «They Weren’t Careful What They Hoped For» The New York Times.
  • Phan, Monty. (Feb 27, 2001) «On the Net, 'Slacktivisim'/Do-Gooders Flood In-Boxes.» Newsday. Page A.08.
  • Observer Magazine: Armchair Warrior
  • Foreign Policy magazine: The brave new world of slacktivism
  • Peña-López, I. (2013). «Casual Politics: From slacktivism to emergent movements and pattern recognition»