Սլավիկ Գալստյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գալստյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սլավիկ Գալստյան
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝ըմբիշ
Երկիր՝ Հայաստան
Ծննդյան ամսաթիվ՝դեկտեմբերի 21, 1996(1996-12-21) (27 տարեկան)
178 սանտիմետր[1]
Քաշ՝53 կիլոգրամ[1]

Սլավիկ Գալստյան (դեկտեմբերի 21, 1996(1996-12-21)), հայ հունահռոմեական ոճի ըմբիշ[2], 2019 թվականի աշխարհի առաջնության և 2020, 2021, 2022 թվականների Եվրոպայի առաջնությունների մեդալակիր։ Ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականին Սերբիայում կայացած մինչև 23 տարեկան մարզիկների Եվրոպայի առաջնությունում արծաթե մեդալ է նվաճել մինչև 63 կգ քաշային կարգում։

Ըմբշամարտի աշխարհի 2019 թվականի առաջնությունում տղամարդկանց մինչև 63 կգ քաշային կարգում նվաաճել է բրոնզե մեդալ[3][4][5]։

2019 թվականին Ղազախստանում կայացած մոլորակի նախաօլիմպիական առաջնությունում մինչև 63 կգ քաշային կարգում Սլավիկ Գալստյանը նվաճել է բրոնզե մեդալ՝ կիսաեզրափակչում զիջելով ռուսաստանցի ըմբիշ Ստեփան Մարյանյանին[6]։

Վարշավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի 2021 թվականի առաջնությունում մինչև 67 կգ քաշային կարգում հայ մարզիկը կարողացել է նվաճել բրոնզե մեդալ։

2021 թվականի մարտին մասնակցել է Հունգարիայի Բուդապեշտ քաղաքում կայացած Եվրոպական որակավորման մրցաշարին՝ հույս ունենալով, որ կընտրվի 2020 թվականի Տոկիոյի (Ճապոնիա) Ամառային օլիմպիական խաղերին մասնակցելու համար[7], սակայն հաջողության չի հասել։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://www.iat.uni-leipzig.de/datenbanken/dbwrestling/daten.php?spid=4B41F98DD08445B3A452D56C304544EC
  2. «International Wrestling Database - Slavik Galstyan». www.iat.uni-leipzig.de. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 20-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  3. «International Wrestling Database». www.iat.uni-leipzig.de. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 20-ին.
  4. jeandaniel. «World Championships». United World Wrestling (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 20-ին.
  5. «Slavik Galstyan: I deserved bronze medal of World C'ship this time». sport.mediamax.am (անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 20-ին.
  6. Helix Consulting LLC. «Спасибо за все. Славик Галстян-после завоевания бронзовой медали ЧМ - Спортивные новости». www.armsport.am. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 17-ին.
  7. «2021 European Wrestling Olympic Qualification Tournament Results Book» (PDF). United World Wrestling. Արխիվացված (PDF) օրիգինալից 2021 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 24-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]