Սիրվենտա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սիրվենտա, Սիրվենտես (հին օքս.՝ [siɾvenˈtes]), ռոմանական միջնադարյան գրականությունների ժանր, տներից կազմված երգ՝ փոխառնված մեղեդիով։ 12-13-րդ դարերում պրովանսային գրականության (տրուբադուրներ) մեջ սիրվենտան հակադրվում էր սիրային քնարերգությանը՝ որպես քաղաքական, ուսուցողական և ռազմական քնարերգության ժանր։ 14-16-րդ դարերում Ֆրանսիայում սիրվենտան կրոնական քնարերգության ժանր էր։ Իտալիայում 13-14-րդ դարերում սիրվենտան պահպանել է քաղաքական քնարերգության ժանրի հատկանիշները[1]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Найман, Анатолий Генрихович. О поэзии трубадуров // Песни трубадуров. -М.: Наука, 1979. (ռուս.)
  • Audiau, Jean (1923). La pastourelle dans la poésie occitane du Moyen Âge. Paris: E. De Boccard. p. 6.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Մելս Սանթոյան (2009). Գրականագիտական բառարան. Երևան: «Վան Արյան». էջ էջ 172.