Սիրո պատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սիրո պատը 2010 թվականին

Սիրո պատ (ֆր.՝ Le mur des je t'aime, lit. the I Love You Wall), սիրային թեմայով պատ, որը գտնվում է Փարիզի Մոնմարտր բնակավայրի Ժան Ռիկտուսի զբոսայգում։ Պատի ընդհանուր մակերեսը 40 մ² է։ Այն ստեղծվել է 2000 թվականին գեղագիր Ֆեդերիկ Բարոնի և որմնանկարիչ Քլեր Կիտոյի կողմից[1]։ Պատը բաղկացած է 612 արծնապատ սալիկներից, որոնց վրա «Ես քեզ սիրում եմ» արտահայտությունը գրված է 250 տարբեր լեզուներով 311 անգամ[1]։ Սալիկներից յուրաքանչյուրը 21x29․7 սմ է[2]։

Այն ներառում է «Ես քեզ սիրում եմ» արտահայտությունը բոլոր հիմնական լեզուներով։ Կան նաև որոշ հազվագյուտ լեզուներով գրված արտահայտություններ, ինչպիսիք են՝ նավաջոյով, ինուիտով, բամբարայով և Էսպերանտոյով։

Պատը հանրության այցելության համար անվճար է։

Ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆեդերիկ Բարոնը սկզբում խնդրել է իր եղբորը, այնուհետև իր հարևաններին իրենց լեզուներով գրել սիրո խոսքեր, այնուհետև այս եղանակով հավաքել է «Ես քեզ սիրում եմ» արտահայտությունը աշխարհի շուրջ 300 լեզվով և բարբառով։

Դրանից հետո գեղագիր Քլեր Կիտոն հավաքել է դրանք արծնապատ թիթեղների վրա[3]։

Խորհրդանիշ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատի սիմվոլիզմը նկարչի անձնական ընտրությունն է։ Պատը սովորաբար տարանջատման և մեկուսացման խորհրդանիշ է, բայց այստեղ Ֆեդերիկ Բարոնն ուզում էր, որպեսզի այն հիմք դառնա մարդկային ամենագեղեցիկ զգացմունքների համար։

Պատին արված կարմիր շիթերը խորհրդանշում են կոտրված սրտի մասերը, և դրանք կարելի է հավաքել՝ լիարժեք սիրտ ձևավորելու համար[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Wall of Love – Mur des Je t'aime – Montmartre». Travel France Online. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 30-ին.
  2. 2,0 2,1 «Le mur des je t'aime». Paris Convention and Visitors Bureau. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 30-ին.
  3. «Le Mur des Je T'aime - Histoires de Montmartre Montmartre-Guide.com». Montmartre-Guide.com (ֆրանսերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 10-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]