Սիրելի ուսուցչուհին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սիրելի ուսուցչուհին
Изображение логотипа
Ժանրդրամա
Երկիր Ուկրաինա
Լեզուռուսերեն
ՌեժիսորԼեոնիդ Բելոզորովիչ
Եթերաշրջանների քանակ1
Սերիաների քանակ8

«Սիրելի ուսուցչուհին» (ուկրաիներեն՝ Улюблена вчителька, ռուս.՝ «Любимая учительница»), ութսերիանոց ֆիլմ աշակերտի և ուսուցչի միջև արգելված սիրո և հանգամանքների ճակատագրական դասավորության մասին։ «Սիրելի ուսուցչուհին» բազմասերիանոց ֆիլմի սցենարը գրել են Մարիա Բեկը և Ելենա Բոյկոն («Շուշաններով տունը», «Կարմիր թագուհին»)։

Սերիալի ցուցադրությունն սկսվել է 2016 թվականի սեպտեմբերին Ռուսաստանի «Առաջին ալիք» հեռուստաալիքով[1]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիտասարդ ուսուցչուհի Ուլյանա Սերգեևնան բուհն ավարտելուց հետո աշխատանքի է ընդունվում դպրոցում, և ավարտական դասարանի աշակերտ Իգնատն առաջին հայացքից սիրահարվում է նրան։ Տղան ոչ մի վայրկյան չի կասկածում, որ դա իր կյանքի սերն է։

Ուսումնական տարին ավարտվում է։ Ավարտական երեկոն, որը դպրոցականների համար քայլ է դեպի նոր կյանք, դառնում է ճակատագրական Իգնատի համար։ Ծեծկռտուքից հետո կալանավորվում են Իգնատն ու նրա լավագույն ընկերը, որը հաջորդ օրը մահանում է, և հանցագործությունը բարդվում է Իգնատի վրա, իսկ կատարվածի մեղավոր է հայտարարվում Ուլյանա Սերգեևնան։ Իգնատը բանտարկվում է, և միակ բանը, որ նրան օգնում է բանտարկության ժամանակ, իր նախկին ուսուցչուհու կողմից պատասխան զգացմունքի հույսն է։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ալինա Սերգեևա – Ուլյանա Սերգեևնա Սիմակովա, ուսուցչուհի
  • Օլեգ Գաաս – Իգնատ Կալինին, 11-րդ դասարանի աշակերտ / բանտարկյալ / բռնցքամարտիկ
  • Օլգա Ռադչուկ – Ռիմա Վասիլևնա Սիմակովա, Ուլյանայի մայրը
  • Ելենա Ուզլյուկ – Դարյա Իվանովնա Կալինինա, Իգնատի մայրը
  • Մատվեյ Զուբալևիչ – Կոնստանտին Սմիռնով, Իգնատի համադասարանցին, որին սպանել է Ֆիլիպովը
  • Վլադիմիր Կովալ – Վիտալի, ատամնատեխնիկ
  • Ալեքսեյ Նագրուդնի – Մաքսիմ Սուվորին
  • Ռոման Մացյուտա – Սևա Կաչին, կալանավոր
  • Աննա Ադամովիչ – Մարինա Սմիռնովա, Իգնատի դասընկերուհին, Կոստյայի քույրը
  • Իրինա Մակ – Զինաիդա Իվանովնա Սմիռնովա, Մարինայի և Կոստյայի մայրը
  • Բորիս Գեորգիևսկի – Ստեպան Եգորովիչ Սմիռնով, Մարինայի և Կոստյայի հայրը
  • Լյուբով Սոլոդովա – Մարիա Կլիմովա, դպրոցի տնօրեն
  • Անաստասիա Շուլգա – Իվանցովա
  • Օլեգ Մասլեննիկով – Ֆիլիպով, ոստիկանության մայոր
  • Վալերի Գուլյաևա – Վերա Յամչուկովա, լեյտենանտ / ոստիկանության ավագ լեյտենանտ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ««Любимая учительница»: почему нельзя пропустить сериал».

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]